26/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Մերի
Մերի
16 տարի առաջ

Հարգելի Նունե, անկախ նրանից գործունեություն իրականացրել եք, թե ոչ, պետք է հարկայինին հաշվետվություն տաք զրոյական թեկուզ, բայց Ձեր կազմակերպությունը, կարծում եմ, որ ունի գրանցված աշխատողներ, հետևաբար սոց. ապ. հաշվետվությունը և եկամատահարկի հաշվետվությունը արդեն իսկ զրոյական չէ. զրոյական կլինի ԱԱՀ-ի հաշվետվությունը և ԱԱՀ տեղեկանքը և նաև բնապահպանական վճարը, եթե Ձեր ՍՊԸ-ն ինչ-որ կապ ունի արտանետումների հետ նույնը վիճ. վարչությունում, չնայած էնտեղ կարող եք գնալ և ներկայացնել դիմում, որ գործունեություն չեք իրականացնում և առնվազն 6 ամիս Ձեզ չեն անհանգստացնի վիճ. վարչությունից:

Նունե Սահակյան
Նունե Սահակյան
16 տարի առաջ

Բարև ձեզ: շատ շնորհակալ եմ հարցիս պատասխանելու մասին: Ես սկսնակ հաշվապահ եմ և կցանկանամ իմանալ աշխատանքային պայմանագրի ամսաթիվը և հրամանի ամսաթիվը պետք է համընկնեն իրար հետ, թե ոչ: Եվ եթե հնարավոր է կարող եք ուղարկել գրանցված աշխատողների սոց-ապ հաշվետվությունների և եկամտահարկի հաշվետվությունների օրինակներ. նախապես շնորհակալություն:

Մերի
Մերի
16 տարի առաջ

Աշխատանքային պայմանագրի ամսաթիվը, հրամանի ամսաթիվը, ինչպես նաև գրանցամատյանում գրանցման ամսաթվերը պետք է պարտադիր համապատասխանեն իրար, իսկ ինչ վերաբերում է օրինակներին, ասեք Ձեր էլ. փոստը, կուղարկեմ, և նաև նշեք, թե քանի աշխատող ունեք, քանի որ եթե ունեք 5-ից պակաս աշխատող, ապա եռամսյակային սոց. ապ. հաշվետվություն եք հանձնելու, իսկ եթե ավելի, ապա ամսական:

Նունե Սահակյան
Նունե Սահակյան
16 տարի առաջ

սիրելի Մերի անչափ շնորհակալ եմ ձեզ… ես դեռևս ունեմ գրանցված մեկ աշխատող դա տնօրենն է և նրա աշխատավարձը կազմում է 30000դրամ մաիլիս հասցեն հետևյալն է` nuneconom շնիկ mail.ru..