Կազմակերպությունը ձեռք է բերել գույք

231

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը (հյուրանոցային գործունեություն) ձեռք է բերել հեռուստացույցներ, սառնարաններ, կահույք և դռներ հյուրանոցի համար: Արդյո՞ք դրանք ավելացվում են հիմնական միջոցի արժեքին, թե՞ միանգամից դիտարկվում են ծախս:

Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Կազմակերպությունը ձեռք է բերել գույք

  1. Եթե 50 000 դրամը գերազանցում է, ապա պետք է դիտարկել որպես հիմնական միջոց, հիմք՝ Հարկային օրենսգիրքը, հոդված 121:

  2. Ձեռք բերված գույքը պետք է դիտարկեք որպես հիմնական միջոց և ներառեք հիմնական միջոցների ցանկում, իսկ ծախսագրումը կատարեք համաձայն Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի:

  3. Ցանկացած ձեռք բերված գույքը պետք է դիտարկեք որպես հիմնական միջոց՝ համաձայն Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի, և ներառեք հիմնական միջոցների ցանկում, իսկ ծախսագրումը կատարեք համաձայն նաև Ձեր կազմակերպության քաղաքականության, որտեղ պետք է հստակ նշված լինի, թե Դուք որ մեթոդով եք հաշվարկելու ամորտիզացիան։

  4. Առաջնորդվեք «Հիմնական միջոցներ» ստանդարտով, եթե Ձեր նշած գույքը բավարարում է հիմնական միջոցի ճանաչման չափանիշին, ապա դիտարկեք որպես ՀՄ, եթե ոչ, ապա՝ ծախս: Օրինակ՝ եթե Ձեր քաղաքականությունն է տարին մեկ անգամ փոխել հյուրանոցի հեռուստացույցները, ապա այն հիմնական միջոց համարվել չի կարող, քանի որ օգտագործվելու է մեկ տարի, այն կդիտարկվի որպես պաշար և տարեվերջին այն կծախսագրվի:

Մեկնաբանել