Տաբել չվարելու համար ի՞նչ պատասխանատվություն է սահմանված

Արթուր.

Գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն է սահմանված տաբել չվարելու համար, և ընդհանրապես ի՞նչ հետևանքներ կարող են լինել տաբել չվարելու դեպքում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Տաբել չվարելու համար ի՞նչ պատասխանատվություն է սահմանված

  1. Հարգելի Արթուր, թեև ՀՀ կառավարության 2005 թվականի N 1471-Ն որոշումը, որը սահմանում էր աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի (տաբելի) վարման կարգը և ձևը ուժը կորցրել է, ՀՀ աշխատանքային օրենգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջն ապահովելու համար գործատուն պարտավոր է ցույց տալ այն փաստաթուղթը, որով հաշվառել է յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը, հետևաբար, քանի որ օրենսդրությամբ նման փաստաթղթի ձև սահմանված չէ, կարող եք ինքներդ մշակել այդ ձևը կամ ավելի ճիշտ կլինի պահպանել հին ձևը:

    Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա 142-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը չապահովելու համար տուգանքի չափը սահմանված է <> ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածով:

  2. ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի փետրվարի 1-ի N37-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված հավելված 1-ի 47-րդ կետով հաստատվել է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը (ձև ԾԽ-5):
    Նշված հրամանն ուժի մեջ է մտել 29.02.2016թ.:

Մեկնաբանել