«

»

Окт 19 2016

Ի՞նչ հարկեր պետք է վճարի հիմնադրամը

Lia.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. բարեգործական հիմնադրամը կազմակերպում է բարեգործական համերգ, որի ընթացքում բարեգործական նպատակներով վաճառվելու են հատուկ ձայնագրված DVD-ներ և մի քանի արվեստի գործեր, որոնց վաճառքից ստացված գումարը պետք է փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին: Համերգի մուտքը լինելու է տոմսերով, որոնք վաճառվելու են: Ի՞նչ հարկեր պետք է վճարի հիմնադրամը: Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Аватар
    Varduhi

    Ստացված գումարները մուտք է լինելու ՀԿ հաշվեհամարին որպես ակտիվներին վերաբերող շնորհներ: Հարկեր տվյալ դեպքում չեն առաջանում:

    1. Аватар
      Օֆելիա

      Շահութահարկ և իրացման շրջանառությունը 58.35 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ ԱԱՀ:

      Ըստ հրաման համար N 1-05/7-Ն շահութահարկ վճարող են հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ իրավաբանական անձ հանդիսացող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ՝ հասարակական միավորումներ, հիմնադրամներ, իրավաբանական անձանց միություններ: Իսկ ըստ ԱԱՀ-ի մասին օրենքի ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների համար ԱԱՀ-ի շեմ է համարվում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 58,35 մլն դրամը:

  2. Аватар
    Arusyak

    Բարև Ձեզ, խնդրում եմ ասել` պարտադի՞ր է բարեգործական հիմնադրամի տնօրեն նշանակելը և էլեկտրոնային գրանցելը: Եվ հնարավո՞ր է դիմում ներկայացնելով ազատվել եկամտային հարկերից:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160