«

»

Nov 08 2016

Սառը սուրճի արտադրությամբ և վաճառքով զբաղվելու համար

Vache Haar.

Բարև Ձեզ: Հարգելի օգտվողներ, հարցս հետևյալն է. ցանկանում եմ սկսել սառը սուրճի արտադրություն և վաճառել տարբեր խանութներում: Չեմ պլանավորում ունենալ աշխատող/ներ: Ես իմ արտադրանքը ինքս ցրելու եմ վաճառակետերին: Խնդրում եմ ասեք` անհրաժե՞շտ է արդյոք ԱՁ գրանցել, եթե այո` ի՞նչ փաստաթղթերով և ինչքա՞ն ամսական հարկերի պայմաններով, եթե ոչ, ապա ասացեք խնդրեմ` արտադրանքը խանութում չի՞ առաջացնի խնդիրներ հարկայինի հետ: Նախապես շնորհակալություն, խնդրում եմ օգնեք` հասկանամ:

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Ծովինար Բալայան

    Հարգելի Vache Haar,

    Սուրճի արտադրությամբ զբաղվելու համար պետք է գրանցվեք Ա/Ձ կամ պետք է գրանցեք ընկերություն (օր. ՍՊԸ):

    Ա/Ձ գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են` դիմում, անձնագիր, պետական տուրքի վճարման անդորրագիր` 3 000 դրամի չափով:
    Կհարկվի շրջանառության հարկով` 3,5%` հաշվարկված իրացման շրջանառության նկատմամբ:

    Հավելեմ, որ սուրճը դրոշմապիտակավորման ենթակա ապրանք է, ուստի պետք է ձեռք բերեք նաև դրոշմապիտակներ:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...