Լիանա.
Հարգելի մասնագետներ, օնլայն համակարգում աշխատող գրանցելուց (նույնականացման քարտով) բերում է այս խնդիրը. “Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է”: Ո՞վ է առնչվել այս խնդրի հետ և ի՞նչ լուծում եք տվել: Շնորհակալություն:

կարող եք ինձ ասել, թե ինչպես եք լուծել այս խնդիրը:
Բարև Ձեզ։ Զանգահարում եք տվյալ անձին և իր հետ ճշտում եք անձնագիր սերիան, համարը և ՀԾՀ֊ն, կամ նույնականացման քարտի համարը և ՀԾՀ֊ն(կախված է նրանից, թե Դուք որ փաստաթղթի տվյալներն եք լրացրել) ։ Եթե Ձեր լրացած տվյալներում սխալ չկա, ուրեմն տվյալ անձը կամ անձնագիրն է փոխել, կամ նույնականացման քարտը։ Ճշգրտված տվյալները լրացնելուց հետո խնդիրը կվերանա։