Շահաբաժինների հարկման հետ կապված

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ 2017թ-ից շահաբաժինները հարկվելու են, և այդ դեպքում արդյո՞ք դա տարածվում է 2016թ. արդյունքներով հայտարարված շահաբաժինների վրա: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ծովինար Բալայան
Ծովինար Բալայան
9 տարի առաջ

Հարգելի Արման,
Այո, 2017 թվականի հունվարի 1-ից սկսած շահաբաժինները հարկվելու են: Սակայն այդ դրույթը վերաբերում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժիններին: Ընդ որում, հարկման ենթակա են 2017 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող շահաբաժինները (հայտարարված շահաբաժինները): Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժիններին, ապա դրանք հարկման են ենթակա 2018 թվականի հունվարի 1-ից:

Ժենյա
Ժենյա
9 տարի առաջ

Շահաբաժինները հարկվելու են նաև ռեզիդենտ կազմակերպությունների համար 5%, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար՝ 10%:

Նաիրա
Նաիրա
9 տարի առաջ
Ի պատասխան  Ժենյա

Հարգելի ժենյա, որ խնդրեմ` ինձ տվյալ նախագծի հղումը կարո՞ղ եք ուղղարկել:

Գևորգ
Գևորգ
9 տարի առաջ
Ի պատասխան  Նաիրա

Հարկային Օրենսգիրք, հոդված 150, կետ 8, ինչպես նաև կարդալ Հարկային Օրենսգրքի հոդված 444:

Նաիրա
Նաիրա
9 տարի առաջ

Ժող ջան, ինձ նյութ է հարկավոր շահաբաժնային քաղաքականությունը և իրականացումը ՀՀ կազմակերպության օրինակով: