«

»

Jan 23 2017

Արտարժույթի կանխիկ փոխակերպում

Աննա.

Բարև ձեզ: Արտարժութային դրամարկղը թու՞յլ է տալիս միանվագ 6 000 դոլարը փոխանակման կետում դարձնել դրամ և մուտքագրել դրամարկղ: Այսինքն` առհաշիվ անձին դրամարկղից գումար ելքագրեմ 6 000 դոլար, կազմեմ հաշվետվություն և դրամարկղի ելքի օրդերի հետ միասին կարեմ արտարժույթի առք ու վաճառքի անդորրագիրը, իսկ ստացված դրամը մուտքագրեմ դրամարկղ: «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը թու՞յլ է տալիս դա անել, թե՞ դա օրենքի խախտում է և դիտվում է որպես կանխիկ գործարք և սահմանափակվում է 300 000 դրամով: Այդ սահմանափակումը վերաբերու՞մ է նաև կանխիկ արտարժութային գործարքներին: Խնդրում եմ, շտապ պատասխանեք:

0

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Անուշիկ

    Ոչ, օրենքի սահմանափակումը չի տարածվում առհաշիվ անձին տրված գումարների և նրանից մուտքագրվող գումարներին:

    0
  2. Avatar
    Աննա

    Հարգելի Անուշիկ, խնդրում եմ, կարո՞ղ եք գրել այդ գործարքի ձևակերպումը կամ գրեք` արդյո՞ք ճիշտ եմ ձևակերպել: Խնդրում եմ, ճիշտը նշեք։ Անչափ շնորհակալ եմ:
    Ելքի օրդեր – Դ 2511 Կ 2512 – 6 000 $ – հիմքը՝ տարադրամի փոխարկում
    կամ Դ 228 Կ 2512
    Մուտքի օրդեր – Դ 2512 Կ 2511 – 2 880 000 (1 $ – 480) դրամարկղի համալրում
    կամ Դ 2511 Կ 228

    0
  3. Avatar
    Անուշիկ

    Դրամարկղից առհաշիվ անձին ելքագրում` դտ 228.4 կտ 251.2, առհաշիվ անձից մուտքագրման դեպքում` դտ 251.1 կտ 228.4: Այստեղ առաջանում է նաև ԿԲ կուրսի և առևտրային բանկի կուրսի տարբերություն, որը ձևակերպվում է՝ դտ 714.8 կտ 228.4:

    anushik.galstyan.91 շնիկ inbox.ru

    0
  4. Avatar
    Աննա

    Հարգելի գործընկերներ, իսկ ես կարո՞ղ եմ դա ձևակերպել ոչ թե առհաշիվ 228.4 հաշվով, այլ միանգամից մուտքագրեմ դրամարկղ:
    Ելքի օրդեր, թղթակցող հաշիվը գրեմ Կ 2512 – 6 000 $ արտարժույթի փոխարկում:
    Մուտքի օրդեր, թղթակցող հաշիվը գրեմ Դ 2511 – 2 880 000 (1 $ – 480) դրամարկղի համալրում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...