«

»

Jun 24 2010

Գիշերավարձի ծախսեր

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել, եթե ՀՀ տարածքում գործուղման մեկնած աշխատակիցը հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացրել գիշերեվարձի համար,որքան պետք է վճարել նրան մեկ օր գիշերավարձի համար:
Նախապես շնորհակալ եմ:

0

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Լիդա

    Հարգելի Գայանե Շահութահարկի մասին օրենքի 16 հոդվածի դ կետում ասվում, է որ “դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում` օրապահիկի ծախսերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված չափը գերազանցող ծախսերը հարկման նպատակով համախառն եկամտից չնվազեցվող ծախսեր են”, իսկ ՀՀ կառավարության N 753 որոշման 3-րդ կետի Թ ենթակետում ասվում է. “թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 8 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, ընդ որում` շինարարություն իրականացնող հարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական գումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարից:
    Ընդ որում, գործուղման օրապահիկի ծախսերը չեն հատուցվում հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ գործուղված աշխատողին”: ՀՀ տարածքից դուրս գործուղման օրապահիկի ծախսերի չափերի մասին խորհուրդ կտայի կարդալ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2335-N որոշման մեջ:
    Իսկ հաշվապահական հաշվառման տեսանկյունից սահմանափակումներ չկան, սհամանափակումները գործում են միայն Շահութակարկի իմաստով ծախս ճանաչելու դեպքում:

    0
  2. Avatar
    Գայանե

    Շնորհակալ եմ հարգելի Լիդա
    Իմ հարցման մեջ ես չէի նշել, որ կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է:
    Հարցս նվազագույն գիշերավարձ-5000դր.-ից գիշերավարձ 15000դրամի մասին է, երբ չկա հիմնավորող փաստաթուղթ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...