«

»

Jun 23 2017

Վերջնահաշվարկի կատարում

Հաս.

Բարև, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ, ասեք` եթե աշխատողը մինչև ամենամյա արձակուրդը երեք ու կես ամիս գտնվել է բյուլետենի մեջ, և պետք է վերջնահաշվարկ տալ, արդյո՞ք բյուլետենները հաշվարկի մեջ ընդգրկվում են:

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Ռիտա

    Հոդված 165.

    Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
    Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`
    1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
    2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.
    3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
    4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
    5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
    6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
    7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:

  2. Avatar
    Նարե

    Բարև ձեզ: Աշխատանքային տարին չի լրացել, 10 ամիս եմ աշխատել և գնում եմ ֆիզ. արձակուրդ: Գործատուն մայրության նպաստի գումարի հետ չի հաշվարկում ամենամյա արձակուրդայինի այդ 10 ամսվա գումարը` պատճառաբանելով, որ կհաշվարկի 1 տարվա համար 140 օրը լրանալուց հետո: Արդյո՞ք կարող է գործատուն հետագայում հրաժարվել իր խոսքից, եթե 1 տարին լրացած անցած լինի, և ես փաստացի օգտված չլինեմ ամենամյա արձակուրդից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...