«

»

Feb 27 2019

Նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Նաիրա.

Խնդրում եմ օգնեք` համատեղության կարգով աշխատողի բյուլետենի հաշվարկն ո՞վ ու ինչպե՞ս է կատարում:

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Անահիտ

    Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է հիմնական գործատուի կողմից:

    Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար` հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...