«

»

Apr 03 2019

Եթե Ա/Ձ չի վճարել հարկերը

Լիլիթ.

Բարև ձեզ:

Որ խնդրեմ, կասե՞ք, մոտ 2 ամսվա բացած ԱՁ-ի համար ոչ մի վճարում չեմ արել՝ շահութահարկ, սոց. վճար և այլն, ինձ ի՞նչ է սպասվում։

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Վահագն

    Բարև Ձեզ: Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170/3 հոդվածի. Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

    Իսկ համաձայն Հարկային օրենսգրքի հոդված 401. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...