«

»

Apr 26 2019

Կարո՞ղ է գործատուն հղիին ուղարկել չվճարվող արձակուրդ

Հասմիկ.

Բարև ձեզ:

Արդյոք գործատուն իրավունք ունի՞ հղիին ուղարկելու չվճարվող արձակուրդ: Աշխ. օրենսգրքի ո՞ր հոդվածին կարող է հղում անել հղին: Եթե ոչ, ի՞նչ տույժեր և ի՞նչ փոխհատուցումներ են նախատեսվում նման դեպքերում:

Facebook մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Անի

    Բարև Ձեզ, հարգելի Հասմիկ: Եթե խոսքը հղիության և ծննդաբերության արձակուրդի մասին է, ապա այն չի վճարվում, եթե Ձեզ հետ կնքվել է Քաղաքացիաիրավական պայմանագիր: Իսկ եթե Դուք գործատուի հետ ունեք աշխատանքային պայմանագիր, ապա Ձեզ պետք է տրամադրվի հղիության և ծննդաբերության վճարվող արձակուրդ: Աշխատանքային օրենսգրքի հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը:

    1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
    1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության)
    2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում
    3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

  2. Avatar
    Հասմիկ

    Բարև Ձեզ, Անի: Շնորհակալ եմ արձագանքի համար: Խոսքը գնում է նրա մասին, որ 15 շաբաթական հղիին գործատուն, առանց հղիի համաձայնության, ուղարկեց 1 ամիս չվճարվող արձակուրդ:

  3. Avatar
    Անի

    Հարգելի Հասմիկ, Աշխատանքային օրենսգրքում նշվում է չվճարվող արձակուրդ տրամադրելու հիմքը՝ աշխատողի պահանջով կամ կողմերի համաձայնությամբ, բայց ոչ գործատուի պարտադրանքով: Իսկ գործատուն ի՞նչ հիմքով է նման հրաման ձևակերպել, եթե չի եղել աշխատողի պահանջը: Միգուցե հղին վատառողջ է եղել, և գործատուն գտել է, որ նրան հանգիստ է պետք՝ առողջությունը չվտանգելու համար: Չնայած այդ դեպքում նույնպես պետք էր երկու կողմերի համաձայնությունը:

  4. Avatar
    Հասմիկ

    Հարգելի Անի, հղին վատառողջ չի եղել: Գործատուն մատնանշել է, որ բյուջե չունի աշխատավարձ վճարելու համար ու ամբողջ կազմակերպությունում միայն հղիին ուղարկել է պարտադրված չվճարվող արձակուրդ և այդ ամիս ոչ մի լումա չի վճարել, չնայած այդ ամիս հղին հասցրել էր աշխատել 5 աշխ. օր:

    Ուզում եմ իմանալ՝ հղին ի՞նչ իրավունքներ ունի այն բողոքարկելու դեպքում: Հղին ի՞նչ կշահի այն դատարանում բողոքարկելուց, և գործատուն ի՞նչ տույժերի կենթարկվի:

  5. Avatar
    Անի

    Հարգելի Հասմիկ, եթե տրվել է չվճարվող արձակուրդի հրաման, որում հիմքը նշվել է Ձեր պահանջը կամ դիմումը, առանց Ձեր համաձայնության, ապա տեղի է ունեցել խախտում: Կարծում եմ՝ Ձեզ ներքին կարգով են ուղարկել հանգստի՝ առանց հրամանի: Ամեն դեպքում, ինչպես նշել եմ, չվճարվող արձակուրդ տրամադրվում է աշխատողի պահանջով կամ կողմերի համաձայնությամբ: Քանի որ պարզ չէ՝ ինչ փաստարկներ կարող է ներկայացնել գործատուն և ինչպես կհիմնավորի իր գործողությունները, դժվար է իմանալ արդյունքները բողոքարկելու դեպքում:

  6. Avatar
    Հասմիկ

    Շնորհակալ եմ պատասխանների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...