«

»

May 16 2019

Հղիության և ծննդաբերության արձակուրդ երրորդ անգամ

Լուսինե.

Բարև ձեզ:

Հարցս երրորդ անգամ դեկրետից դեկրետ գնալու մասին է: Ես պատրաստվում եմ երրորդ բալիկս ունենալ, այժմ գտնվում եմ դեկրետում, քանի որ երկրորդ բալիկս դեռ 1.6 տարեկան է: Նշեմ, որ ֆիզից ֆիզ եմ գնացել: Հիմա ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք թույլատրվում է երրորդ անգամ ֆիզ. արձակուրդ գնալ, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այն, նախորդ երկուսի նմա՞ն, թե՞ երրորդ անգամ հաշվում են նվազագույնով:

Կանխավ շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Արթուր

    Հարգելի Լուսինե, անշուշտ թույլատրվում է երրորդ անգամ ֆիզ. արձակուրդ գնալ, քանի որ Դուք գտնվում եք երեխայի խնամքի համար տրվող արձակուրդում (եթե, իհարկե, չեք ազատվել աշխատանքից սեփական դիմումի համաձայն):

    Ինչ վերաբերվում է մայրության նպաստին, ապա այն հաշվարկվում է նախորդ երկուսի նման՝ համաձայն գործող օրենսդրության, այլ ոչ թե նվազագույնով:

    1. Avatar
      Լուսինե

      Հարգելի Արթուր, շատ շնորհակալ եմ Ձեր պատասխանի համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...