«

»

Jul 10 2019

Անձը պատրաստվում է զբաղվել սնկի արտադրությամբ

Հայկ.

Բարև ձեզ: Սնկի արտադրություն եմ սկսում, հետագայում ունենալու եմ աշխատողներ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպես գրանցեմ բիզնեսը, ինչ արտոնություններից կարող եմ օգտվել, և ինչ հարկային պարտավորություններ կունենամ:

Շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Արթուր

    Հարգելի Հայկ, կարդացեք Հարկային օրենսգրքի հոդված 126. Շահութահարկի վճարումից ազատումը:

    1. Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները՝ իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Սույն մասի կիրառության իմաստով՝

    1) գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես՝

    ա. հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը,
    բ. տեխնիկական մշակաբույսերը,
    գ. պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը,
    դ. դաշտային մշակման կերային մշակաբույսերը,
    ե. կերարտադրության այլ արտադրանքը,
    զ. պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը,
    է. ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը,
    ը. ծառերի և թփերի սածիլները,
    թ. ծառերի և թփերի տնկիները…

    Հոդված 59. Ավելացված արժեքի հարկ վճարողները՝

    Եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ միաժամանակ իրականացնում է նաև այլ գործունեություն, ապա ԱԱՀ վճարող է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և ժամկետներով:

    Հոդված 227. Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտը՝

    Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում արտադրական նշանակության շինությունը՝ արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովող շենքերը և շինությունները:

  2. Avatar
    Նվարդ

    Եթե արտադրություն է, կարող եք գրանցվել որպես ընտանեկան բիզնես։

    1. Avatar
      Հայկ

      Շնորհակալ եմ շատ խորհրդի համար, կուզենայի նաև իմանալ հարկային հաշվետվությունների մասին:

      Շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...