«

»

Jul 18 2019

Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը

Զանուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: ՊՈԱԿ-ի պահակին պետք է տրվի վերջնահաշվարկ 5.5 տարվա համար, որից 4 տարին վերջինս աշխատել է 1 դրույք, վերջին 1.5 տարին կես դրույք, ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը, մասնավորապես՝ միջին ամսական աշխատավարձը:

Կանխավ շնորհակալություն:

0

Facebook մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Քնարիկ

    Հաշվարկի հիմք է հանդիսանում վերջին 12 ամիսների միջին աշխատավարձը: Հաշվարկում չեն ներառվում կիսատ ամիսները, մասնավորապես երբ աշխատակիցը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ կամ գտնվել է վճարվող կամ չվճարվող արձակուրդում։ Այլ կերպ ասած՝ կես դրույքով այն ամիսները, որոնք վերը ներկայացվածի համաձայն կիսատ ամիս չեն դիտարկվում, մասնակցում են միջին աշխատավարձի հաշվարկին:

    0
  2. Avatar
    Անահիտ

    Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը սահմանված է Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով: Անկախ մեկ կամ կես դրույք աշխատելու հանգամանքից՝ վերջնահաշվարկ կատարելու համար հիմք է հանդիսանում վերջին 12 ամսվա աշխատավարձի միջինը՝ հաշվարկված համաձայն Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի: Նաև հարկավոր է ստուգել 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

    0
  3. Avatar
    Արա

    Վերջնահաշվարկ է չօգտագործված արձակուրդների համար հատուցումը: Նախ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն ստանում ենք միջին ամսական աշխատավարձը, որի մեջ են ներառվում նաև պարգևատրումները: Այնուհետև նույն հոդվածի համաձայն ստանում ենք միջին օրական աշխատավարձը, որը կախված է հնգօրյա և վեցօրյա աշխատանքային շաբաթից: Արձակուրդային օրերը բաժանում ենք 12 ամիսների, հետո բազմապատկում ենք աշխատած ամիսները: Ստացված թիվը բազմապատկում ենք միջին օրական աշխատավարձով:

    0
  4. Avatar
    Զանուշ

    Շնորհակալ եմ բոլորից, բայց պետք է խնդրեմ ընթերցել Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 7-րդ մասը, և, եթե կարելի է, ձեր մեկնաբանությունները:

    0
  5. Avatar
    Իլյազ

    Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է ԱՅԴՊԻՍԻ ՊԱՀԱՆՋ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԱՄՍՎԱՆ ՆԱԽՈՐԴՈՂ վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
    Եթե սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:
    Այս կարգավորումը հիմնականում վերաբերում է առանձին կատեգորիայի այն աշխատողներին (այդ թվում՝ պահակներին), որոնց աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...