«

»

Jul 27 2019

Նորաբաց ԱՁ-ն տարածք է վարձակալել

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք։ Նորաբաց ԱՁ-ն վարձակալությամբ տարածք է վերցրել իր գործունեությունը իրականացնելու համար։ Վարձակալական պայմանագիրը ո՞ր կարգի համաձայն պետք է կնքվի։ Արդյո՞ք նոտարի միջամտությունը պարտադիր է, և դա որպես ԱՁ-ի ծախս երևալու՞ է հաշվետվությունում։ Եվ եթե այո, ապա նորաբաց ԱՁ-ն, եթե չի հասցնում 20 օրվա ընթացքում կնքել պայմանագիրը, պե՞տք է տուգանք վճարի։ Պե՞տք է արդյոք գրանցել վարձատուին, որ իրեն վճարված ամսավճարները երևան։ Վարձավճարների գծով ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:

Նախապես շնորհակալություն։

0

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Արա

    Վարձակալության դեպքում անհատ ձեռնարկատերը պետք է կնքի վարձակալության պայմանագիր, որը վավերացվում է նոտարով: Վարձակալական վճարները, ըստ Հարկային օրենսգրքի, դիտվելու են ծախս, իսկ հաշվետվություն այդ մասով անհատ ձեռնարկատերը չի ներկայացնելու, կարող է միայն հարկային տեսչություն ներկայացնել տեղեկություն տարածքը վարձակալության տվողի վերաբերյալ: Վարձատուին գրանցել պետք չէ, իսկ այդ գործառույթի չիրականացման համար որևէ տուգանք չկա: Վարձավճարների գծով նախատեսված հաշվետվություն չկա: Տվյալ հաշվետվությունը ոչ թե անհատ ձեռնարկատերը պետք է տա, այլ տարածքը վարձակալության տվողը:

    0
  2. Avatar
    Արմինե

    Հարգելի Մարիամ, ԱՁ-ն որպես հարկային գործակալ հաշվարկում է և պահում է եկամտային հարկ վարձատուին վճարվող գումարից՝ 10 % դրույքաչափով, որի մասով ներկայացնում է ամսական եկամտային հարկի հաշվարկ՝ նշելով գումարը և եկամտային հարկի չափը, իսկ տարվա վերջում՝ տեղեկություններ տվյալ ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին:

    0
  3. Avatar
    Անահիտ

    Հարգելի Մարիամ, տարածքը վարձակալությամբ վերցնելու պայմանագիրը պետք է նոտարական վավերացում ունենա: Եթե վարձատուն իրավաբանական անձ է, Դուք ոչ մի պարտավորություն չեք ունենա բացի ամսավճարները վճարելուց, իսկ եթե տարածքը վարձակալել եք ֆիզիկական անձից, ապա պարտավոր եք հանդես գալ որպես հարկային գործակալ և վարձակալությամբ վերցված տարածքի արժեքից 10 տոկոս վճարել եկամտային հարկ՝ համաձայն Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 7-րդ մասի, ներառել եկամտային հարկի ամսական հաշվետվության «պասիվ եկամուտներ» բաժնում, նաև անձնավորված տեղեկություններ ներկայացնել տարեկան կտրվածքով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...