«

»

Jul 29 2019

Արտոնագրային հարկով աշխատելու դեպքում

Գարիկ.

Չէի՞ք ասի, թե արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է փոխարինել ՀԴՄ կտրոնին, նկատի ունեմ արտոնագրային հարկով աշխատելու դեպքում (ավտոտեխսպասարկում), երբ ՀԴՄ չի տրամադրվել, և հնարավորություն չկա կտրոն տպելու, կարելի՞ է միայն հաշիվ-ապրանքագիր տրամադրելով աշխատել մինչև ՀԴՄ ստանալը: Բանկում ունեմ բացված հաշվեհամար: Կարո՞ղ եք նշել նաև, թե արտոնագրային վճարով աշխատելու դեպքում ինչ տեսակի հաշվետվություններ են հարկավոր օնլայն տարբերակով ուղարկել Հարկային տեսչություն, նկատի ունեմ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով:

Բոլորից կանխավ շնորհակալ եմ:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Արա

    Սովորաբար, անկախ ընտրված հարկատեսակից, ՀԴՄ կտրոնը տրվում է կանխիկ գործարք անելու դեպքում, իսկ եթե ՀԴՄ տրամադրելու հնարավորություն չկա, գրեք հաշիվ–ապրանքագիր, սակայն այդ դեպքում պետք է գործարքը անել փոխանցումով, առավել ևս, որ բանկում ունեք բացված հաշվեհամար:

     
    1. Avatar
      Գարիկ

      Շնորհակալություն մեկնաբանելու համար:

       
  2. Avatar
    Վեներա

    Ավտոտեխսպասարկման դեպքում կարող եք աշխատել ֆակտուրայով, բայց հարկային մարմինը ևս տեղյակ է, որ դա քիչ հնարավոր է, քանի որ ֆիզ. անձանց ֆակտուրա դուրս գրելիս պարտադիր նշվում է անունը, ազգանունը, հասցեն և անձնագրի սերիան: Ամեն հաճախորդ պատրաստ չէ տրամադրել նման տվյալներ: Ի դեպ կանխիկ գործարքների դեպքում կանխիկի մուտքի օրդեր պետք է տրվի հաճախորդին:
    Թղթային տարբերակով արտոնագիր հանձնելիս մինչև ՀԴՄ-ն չհաստատվեր, հարկայինը չէր հաստատում արտոնագիրը, այժմ կարող եք էլեկտրոնային տալ արտոնագիրը և աշխատել հաշիվ-ապրանքագիր դուրս գրելով:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...