«

»

Aug 05 2019

Արտաժամյա աշխատանքի վերաբերյալ

Ռոբերտ.

Աշխատանքային օրենսգրքում արտաժամյա աշխատանքը տարվա ընթացքում չպետք է 180 ժամից ավել լինի, իսկ խախտման համար պատասխանատվության ի՞նչ եղանակներ կան, տուգանքի չափը ի՞նչքան է այդ դեպքում: Եվ մյուս հարցը՝ շաբաթվա ընթացքում 40 ժամից ավել չի կարող աշխատողը աշխատել, ստացվում է՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ամեն օր 8 ժամ աշխատելով՝ խախտվու՞մ է օրենքի այդ կետը: Նշեմ, որ արտաժամյա աշխատանք այդ գործի համար նախատեսված չէ:

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Արմին

    Ճիշտն ասած՝ նշված չի կազմակերպության տեսակը, բայց ամեն դեպքում հուսով եմ, որ գոնե արտաժամյա աշխատանքի դիմաց վճարում կատարվել է օրենքով սահմանված կարգով, կամ եթե տվյալ աշխատանքը, որը 1 ժամով ավել է կատարվել, այլ բնույթի աշխատանք է, կարելի է ձևակերպել համատեղություն խախտումից խուսափելու համար, իսկ եթե ոչ, ապա կարծում եմ՝ Ձեզ կօգնի Աշխատանքային օրենսգրքի 143-րդ հոդվածը:

    Հոդված 143. Աշխատաժամանակի գումարային հաշվարկը

    1. Չընդհատվող ռեժիմով գործող կազմակերպություններում կամ առանձնակի բնույթ ունեցող աշխատանքների կատարման դեպքում, որտեղ, արտադրության (աշխատանքի) առանձնահատկություններով պայմանավորված, հնարավոր չէ տվյալ կատեգորիայի աշխատողների համար պահպանել աշխատաժամանակի ամենօրյա կամ ամենշաբաթյա տևողություն, թույլատրվում է կիրառել աշխատաժամանակի գումարային հաշվարկ այնպես, որ աշխատաժամանակի տևողությունը հաշվետու ժամանակահատվածում (ամիս, եռամսյակ և այլն) չգերազանցի աշխատանքային ժամերի նորմալ քանակը: Գումարային հաշվարկվող ժամանակահատվածի տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 6 ամիսը:

    Աշխատաժամանակի գումարային հաշվարկի կիրառման կարգը սահմանվում է կազմակերպության ներքին կարգապահական կանոններով:

    1.1. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի կիրառումն արգելվում է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ:

    2. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում աշխատողի համար պետք է երաշխավորվի սույն օրենսգրքով սահմանված՝ օրվա և շաբաթվա ընթացքում անընդմեջ հանգստի տևողությունը: Եթե աշխատաժամանակի գումարային հաշվարկը գերազանցում է աշխատողների համար սահմանված աշխատանքային ժամերի քանակը, ապա աշխատողի ցանկությամբ կրճատվում է նրա աշխատանքային օրը կամ տրամադրվում է ազատ օր (օրեր)՝ կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով, կամ իրականացվում է արտաժամյա աշխատանքի համար սահմանված լրացուցիչ վճարում:

     
  2. Avatar
    Արա

    Առաջին հարցի դեպքում նշեմ, որ տվյալ դեպքը համարվում է աշխատանքային օրենսդրության խախտում, որի համար նախատեսված է նախազգուշացում («Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդված): Երկրորդ հարցի կապակցությամբ ասեմ, որ այդտեղ խախտում չկա, քանի որ տվյալ դեպքում դա կլինի 48 ժամ, որը թույլատրելի է, շաբաթական հիմնական աշխատաժամանակը և արտաժամյան ևս կլինի 48 ժամ:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...