«

»

Sep 06 2019

Անձը ցանկանում է հանդես գալ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես 2020թ․-ից ցանկանում եմ միկրոձեռնարկատեր հանդիսանալ դասընթացներ իրականացնելու համար։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալը, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եմ հայտարարագրելու եկամուտներս, և արդյո՞ք դասընթացի վերջում վկայական տրամադրելու համար ինքս պետք է որևէ որակավորում ունենամ։

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Տիգրան

    ՀԴՄ ունենալը անհրաժեշտ է, եթե կանխիկով եք ստանալու: Եկամուտները հայտարարագրելու համար կարող եք հաշիվ վավերագրեր դուրս գրել, կարող եք նաև բանկային փոխանցումով ստանալ: Ի՞նչ եք դասավանդելու, որ որակավորման վկայական ունենալու պահանջ եք տեսնում:

     
  2. Avatar
    Մարինե

    Դասավանդելու իրավունք իրականում պետք է ունենա ցանկացած դասավանդող, բայց նման օրենսդրական պահանջ չկա: Բայց կան դեպքեր, որ դասավանդող կազմակերպությունը կամ ԱՁ-ն, ոչ թե հենց դասավանդողը, պետք է ունենա լիցենզիա:

     
  3. Avatar
    Լիլիթ

    Դասավանդվելու է հաշվապահություն, ինչպես նաև հաշվապահական ծրագրերի կիրառում: Եթե դասընթացի վերջում ինքս տրամադրեմ վկայական, այդ դեպքում անհրաժե՞շտ է լինելու որևէ լիցենզիա ունենալ («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում դա ներառված չէ) կամ ինքս՝ որևէ որակավորում: Եվ եթե բանկային փոխանցումով կատարեն վճարումները, ՀԴՄ-ի կարիք չի՞ լինի:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...