«

»

Sep 05 2019

Անձը նոր է գրանցվել որպես ԱՁ։ Ո՞րն է հաջորդ քայլը

Ռուզաննա.

Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ ընտանեկան բիզնեսի հետ կապված, կարո՞ղ եք ինձ օգնել: Եթե ԱՁ է բացվել, գրանցվել է հարկայինում, հաջորդ քայլը ո՞րն է լինելու:

Նախապես շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Նարինե

    Ընտրեք, թե որ հարկատեսակով եք աշխատելու և գրանցման օրվանից հաշված 20 օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացրեք համապատասխան դիմումը: Ձեր դեպքում, որքան հասկացա, դա ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին ձևն է:

     
  2. Avatar
    Տիգրան

    Հարկային հաշվետվությունների համակարգից օգտվելու պայմանագրի կնքում, ծածկագրերի ստացում, նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռքբերում, հարկային հաշիվների համակարգի կիրառում նույն կոդերով, ամսական 5 000 դրամ եկամտային հարկի վճարում, 5 000 դրամ սոց. վճարի վճարում, մնացյալը կախված է նաև, թե ինչ գործունեություն եք իրականացնելու, աշխատող ունենալու եք, թե ոչ:

     
    1. Avatar
      Ռուզաննա

      Շատ շնորհակալ եմ: Խոսքը ընտանեկան բիզնեսի (փոքր հյուրատան) մասին է:

       
  3. Avatar
    Վեներա

    Հաջորդ քայլը էլեկտրոնային ստորագրության համար հարկային տեսչություն դիմելն է, որի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ ունենալ: Նաև կատարում եք 3 000 ՀՀ դրամի վճարում քարտն ակտիվացնելու համար: Եթե ընտանեկան բիզնես ասելով նկատի ունեք ընտանեկան ձեռնարկատիրություն, ապա հաջորդ քայլը ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելն է (Ա/Ձ-ն բացվելուց հետո 20-օրյա ժամկետում): Հակառակ դեպքում ներկայացնում եք շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի դիմում՝ կախված գործունեության տեսակից:

     
  4. Avatar
    Հայկանուշ

    Եթե հարկայինում Ձեր ասելով արդեն գրանցվել եք որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, ապա այլ պարտականություն չունեք, միայն տարին լրանալուց հետո՝ մինչև փետրվարի 1-ը, ներկայացրեք հաշվետվություն:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...