«

»

Sep 09 2019

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում

Լիլիթ.

Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում կարո՞ղ եմ միայն հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել ֆիզ. անձանց և այդ դեպքում ՀԴՄ չկիրառել:

Facebook մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Մարինե

    Եթե կանխիկով գործարք եք անում և ՀԴՄ կիրառող եք, պետք է անպայման օգտագործեք: Ֆիզ. անձանց ուրիշ ոչ մի փաստաթուղթ հարկավոր չէ:

     
  2. Avatar
    Լիլիթ

    Բայց եթե ՀԴՄ կիրառող չեմ, եկամուտս հայտարարագրելու համար կարո՞ղ եմ ֆիզ. անձի անձնագրային տվյալների հիման վրա հաշիվ վավերագիր դուրս գրել, փոխանցումն էլ բանկով կատարեն:

     
  3. Avatar
    Արա

    Այո, կարող եք, կարևորը այն է, որ Դուք ապրանք չմատակարարեք իրավաբանական անձին, իսկ այն հանգամանքը, թե Դուք ՀԴՄ եք օգտագործում, թե հաշվարկային փաստաթուղթ, կարևոր չէ: Ազատ դուրս գրեք հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձանց համար, օրենքը այն չի արգելում:

     
    1. Avatar
      Լուսինե

      Հարգելի Արա, իսկ ինչու՞ պետք է ապրանք չմատակարարի իրավաբանական անձին, կնշե՞ք օրենքի համապատասխան հոդվածը։ Կարծում եմ, որ նման սահմանափակում չկա։

       
  4. Avatar
    Լիլիթ

    Իսկ կանխիկի դեպքում ՀԴՄ-ն պարտադիր կլինի՞:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...