«

»

Sep 11 2019

Արտարժույթի կանխիկ մուտք բանկային հաշվին

Գոռ․

Բարև ձեզ: Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշվին կարո՞ղ են արդյոք արտարժույթ կանխիկ մուտք անել, և խնդրում եմ, այս հարցի շուրջ որևէ օրենսդրական կետ ասեք:

Facebook մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Արա

    Իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը կարող են ունենալ արտարժույթի հաշվեհամար, այդ հաշիվներին կարող է մուտք իրականացվել, ելք իրականացվել, սակայն կա սահմանափակում գործառնություններ իրականացնելու առումով, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական արժույթը դրամն է: Արժույթը կարգավորող օրենսդրությունը արգելում է գործառնությունները իրականացնել արտարժույթով:

     
  2. Avatar
    Տիգրան

    Այո, կարող եք արտարժույթ կանխիկ մուտք անել, եթե ունեք արտարժույթով բանկային հաշիվ և կանխիկ կամ անկանխիկ արտարժույթի փոխանակման գործարք եք անելու, սակայն դրանց հաշվառումը պետք է տանեք դրամով՝ ելնելով ԿԲ փոխարժեքներից՝ դրանք պարբերաբար վերագնահատելով:

     
  3. Avatar
    Լուսինե

    Բարև Ձեզ։ Այո, կարող եք, սակայն յուրաքանչյուր արժույթի համար պետք է ունենաք համապատասխան դրամարկղային գիրք՝ հաստատված հարկային մարմնի կողմից։

     
  4. Avatar
    Մանե

    Անհրաժեշտ է բանկում բացել առանձին հաշիվ՝ արտարժութային, իսկ հաշվին կանխիկ և անկանխիկ մուտքեր անսահմանափակ կարող եք կատարել։ Իսկ ինչ վերաբերում է իրավաբանական անձի կամ ԱՁ-ի գործունեության հետ կապված գործարքներին, անհրաժեշտ է ղեկավարվել «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքով։ Եթե հետաքրքրում են ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները արտարժույթով իրականացնելը, ապա օրենքի որոշ դրույթներով դա թույլատրելի է։

     
  5. Avatar
    Լիա

    Այո, կարող եք։ Կարդացեք ՀՀ կառավարության թիվ 245 որոշումը՝ ընդունված 08.08.1996թ.:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...