«

»

Oct 04 2019

Գործատուն կարո՞ղ է միակողմանի լուծել պայմանագիրը

Լիլիա․

Բարև ձեզ: Եթե գործատուն պայմանագիր է կապել 2 տարով (խոսքը վերաբերում է դպրոցի դասաժամերին), պայմանագրում հստակ նշված չէ ժամաքանակը, այլ միայն դասարանները, հրամանով տրված է եղել 19 ժամ, եթե տվյալ առարկայի մասնագետ դպրոցում կան 2-ը, մեկը վարչական աշխատող է, որին հասնում է մինչև 8 դասաժամ, մյուսը պայմանագրով աշխատող ուսուցիչն է և հրաժարվում է որոշակի դասաժամերից, գործատուն կարո՞ղ է միակողմանի խզել պայմանագիրը։

Facebook մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Շուշան

    Եթե մի մասնագետն իրավունք ունի պարապելու ընդամենը 8 դասաժամ, մնացած 11 դասաժամը մնում է ազատ: Այս պարագայում մյուս մասնագետի հետ պայմանագրի խզումը այդքան էլ նպատակահարմար ու տրամաբանական չէ: Եթե մյուս մասնագետը հրաժարվում է բոլոր 11 դասաժամերից, ավելի հավանական է ուսուցչի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ հայտարարելը, սակայն միայն այն դեպքում, երբ 2-րդ մասնագետը գրավոր հրաժարվում է առաջարկվող ամբողջ դասաքանակից:

     
  2. Avatar
    Տիգրան

    Աշխատանքային օրենսգրքի 121-րդ հոդվածը սահմանում է աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝
    Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե մինչև տվյալ աշխատանքային կարգապահական խախտումը աշխատանքային կարգապահական խախտում թույլ տված աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ:
    3. Սույն հոդվածին համապատասխան՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է պահպանել կարգապահական պատասխանատվության կիրառման կանոնները:

    Իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝
    Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝
    5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում:

    Հետևաբար Ձեր կողմից որոշակի դասաժամերից հրաժարվելը ամրագրեք գրավոր պատճառաբանված տեսքով:

     
  3. Avatar
    Մանե

    Հարցը փոքր-ինչ հստակեցնելու կարիք կա. մյուս աշխատողի հետ ի՞նչ կապ ունի ուսուցչի պայմանագիրը, և արդյո՞ք այդ որոշակի դասաժամերը պայմանագրում նշված են։ Ավելի ճիշտ կլինի, կարծում եմ, մանրամասն ուսումնասիրեք պայմանագիրը, իսկ դպրոց-ուսուցիչ հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով։

     
  4. Avatar
    Լիա

    Եթե հրամանով տրված է եղել 19 ժամ, և այդ ավել դասաժամերը գերազանցում են 19 ժամը, ապա գործատուն չի կարող միակողմանի լուծել պայմանագիրը։ Այսինքն՝ հիմք է ընդունվում հրամանը։

     
  5. Avatar
    Արա

    Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ գործատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծել աշխատանքային պայմանագիրը՝ կախված աշխատանքի ծավալի փոփոխությունից կամ աշխատանքի կազմակերպման փոփոխությամբ պայմանավորված:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...