«

»

Oct 08 2019

ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով

Կարինե.

Բարև ձեզ: ԱՁ-ն շրջանառության հարկով է աշխատում, ծառայություն պետք է մատուցի ֆիզիկական անձի, ի՞նչ պարտավորություն է առաջանում ԱՁ-ի համար:

Կանխավ շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Ալլա

    Քանի որ ԱՁ-ն շրջանառության հարկով է աշխատում, անկախ նրանից ֆիզիկական անձի է մատուցում ծառայություն, թե իրավաբանական անձի, առաջանում է շրջանառության հարկ եռամսյակային շրջանառությունից, իսկ տոկոսը կախված է նրանից, թե ինչ գործունեություն է ծավալում ԱՁ-ն, այսինքն՝ ինչ տիպի ծառայություններ է մատուցում: Առաջնորդվեք Հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածով՝ Շրջանառության հարկի դրույքաչափերը:

     
  2. Avatar
    Նարինե

    Տվյալ դեպքում կամ պետք է ֆիզիկական անձի անունով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել կամ էլ տրամադրել ՀԴՄ կտրոն:

     
  3. Avatar
    Մարինե

    Ի՞նչ պարտավորություն որ ունեցել եք մինչ այս: Պարտադիր է դառնում ՀԴՄ կտրոն տրամադրելը, իսկ եթե ՀԴՄ չունեք, հաշվարկային փաստաթուղթ եք գրում ու բանկում մուտք անում գումարը:

     
  4. Avatar
    Արա

    Պետք է վճարի շրջանառության հարկ՝ ընդհանուր շրջանառության 3,5 տոկոս, բացի դրանից պետք է վճարի եկամտային հարկ՝ 5 000 դրամ, տարեկան պետք է վճարի դրոշմանիշային վճար՝ 12 000 դրամ, կախված տարիքից՝ պետք է վճարի 5 000 դրամ սոցիալական վճար:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...