27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Անգելինա
Անգելինա
7 տարի առաջ

Շրջանառության հարկ վճարող համարվելու մասին դիմումը պետք է ուղարկվեր մինչև բացմանը հաջորդող 20 օրացուցային օրում: Կազմակերպությունը արդեն համարվում է ԱԱՀ վճարող: Օգոստոսի համար պետք է ներկայացնել օգոստոսի ԱԱՀ-ի հաշվարկը (203 ձև) մինչև սեպտեմբերի 20-ը (այս դեպքում՝ սեպտեմբերի 21-ը, քանի որ 20-ը ոչ աշխատանքային է): Եթե գործունեություն չեք իրականացնելու, ավելի լավ է՝ դադարեցնեք (207 ձև), որ ամեն ամիս հաշվետվություն չուղարկեք: Եթե չդադարեցնեք ու չուղարկեք հաշվետվությունը, վարչական կգա: Տարվա ավարտից հետո պետք է ուղարկեք նաև շահութահարկի հաշվետվություն (զրոյական):

Հռիփսիմե
Հռիփսիմե
7 տարի առաջ
Ի պատասխան  Անգելինա

Շնորհակալություն արձագանքելու համար:
Հաշվի առնելով, որ ՍՊԸ-ն ունի տնօրեն, արդյո՞ք սխալ չէ զրոյական հաշվետվության ներկայացումը: Սոց. վճար, աշխատավարձ, նման նշումներ պետք չե՞ն:

Անգելինա
Անգելինա
7 տարի առաջ
Ի պատասխան  Հռիփսիմե

Սխալ չի զրոյական հաշվետվությունը, եթե փաստացի չեն աշխատել, ուրեմն միակ ճիշտ տարբերակը զրոյական հաշվետվությունն է:

Տիգրան
Տիգրան
7 տարի առաջ

Հռիփսիմե, քանի որ շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարությունը ուշացրել եք, ընկել եք ԱԱՀ-ի դաշտ, ներկայացրեք այն սեպտեմբեր ամսվա համար մինչև 21.10.2019թ. թեկուզ զրոյական՝ էլեկտրոնային տարբերակով, տարվա ավարտից հետո՝ շահութահարկի հաշվետվություն թեկուզ զրոյական: Գործունեությունը կասեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու հնարավորություն կա:

Արա
Արա
7 տարի առաջ

Տվյալ դեպքում Դուք դարձել եք ավելացված արժեքի հարկ վճարող, ուստի Ձեզ մոտ առաջացել է պարտավորություն ամեն ամիս ներկայացնելու 203 ձևի՝ ավելացված արժեքի հարկի հաշվետվություն: