«

»

Oct 28 2019

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Գեղամ․

Բարև ձեզ։ Միրգ-բանջարեղենի խանութի համար ի՞նչ հարկեր պետք է վճարվեն։

0

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Ալլա

    Դուք պետք է նշեք՝ ՍՊԸ եք, թե ԱՁ: Ներկայացրե՞լ եք արդյոք շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, թե ոչ:

    0
  2. Avatar
    Անգելինա

    Եթե իրականացնելու եք առք ու վաճառք, ապա օրենսգիրքը առավելություն չի տալիս, պետք է հարկվեք հարկման ընդհանուր կամ հատուկ դաշտում: Ես խորհուրդ կտամ Ա/Ձ բացեք ու աշխատեք շրջ. հարկով: Ամսական 11 000 դրամ (5 000 շահութահարկ + 5 000 սոց. + 1 000 դրոշմանիշային) հարկ եք վճարելու Ա/Ձ-ի համար ու գործունեության մասով վաճառքի հասույթի 5 %-ից հանեք ձեռքբերումների 4 %-ը, բայց ոչ պակաս հասույթի 1,5 %-ից: Եթե աշխատողը հենց Ա/Ձ-ն է, ապա այլ հարկեր չեն առաջանում:

    0
  3. Avatar
    Տիգրան

    Եթե Ա/Ձ եք գրանցված, ներկայացրեք շրջ. հարկի հայտարարություն, 5 տոկոս է + տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին, ամսական 5 000 դրամ սոց. վճար, իսկ աշխատող ունենալու դեպքում՝ նաև պահումներ նրանց հաշվով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...