«

»

Oct 31 2019

Ներմուծվում է մանկական հագուստ և կոսմետիկա

Մելինե.

Բարև ձեզ։
ԱՄՆ-ից և Անգլիայից ներկրում ենք մանկական հագուստ և կոսմետիկա։ 2020թ.-ից ցանկանում ենք բացել փոքրիկ կրպակ։ Որպես ի՞նչ է ճիշտ գրանցել՝ ԱՁ՞, թե՞ ընտանեկան ձեռնարկատիրություն։ Շատ փոքր բիզնես է։ Մեկի և մյուսի դեպքում ի՞նչ հարկեր են կիրառվում։

0

Facebook մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Տիգրան

    նախ իմացեք, որ կոսմետիկան դրոշմավորման ենթակա ապրանք է: Ձեր դեպքում ճիշտ է գրանցել ԱՁ: Աշխատելու եք շրջ. հարկով՝ 5 տոկոս է, սակայն կա նվազեցման հնարավորություն որոշ չափով՝ ելնելով ապրանքի ձեռքբերման ծախսերից: Պետք է ունենաք նոր սերնդի ՀԴՄ, ինչպես նաև պետք է վճարեք ամսական 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին, սա այն դեպքում, եթե աշխատող չեք ունենալու:

    0
  2. Avatar
    Գալինա

    Ա/Ձ-ի դեպքում՝ շրջ. հարկով, իսկ ընտանեկանի դեպքում՝ մինչև 50 մլն դրամը չի հարկվում, եթե ունեք վարձու աշխատող, ապա՝ նրա համար աշխատավարձ և եկամտային հարկ:

    0
    1. Avatar
      Արմինե

      Հարգելի Գալինա, ընտանեկանի շեմը 18 մլն է, իսկ 2020թ․ հունվարի 1-ից հետո ընտանեկանի փոխարեն լինելու է միկրոձեռնարկատիրություն, որի համար շեմը լինելու է 24 մլն:

      0
  3. Avatar
    Ալլա

    2020թ. ընտանեկանը չի գործում, դրա փոխարեն լինելու է միկրոձեռնարկատիրություն, որի տակ առևտուրը չի ընդգրկվում, նշանակում է՝ կարող եք գործել շրջանառության հարկի դաշտում՝ 5 % – 4 % տարբերակով:

    0
  4. Avatar
    Մարինե

    Ընտանեկան ձեռնարկատիրություն չի լինելու 2020թ.-ից: Բացի այդ առք ու վաճառքը դրա տակ չէր: ԱՁ եք գրանցում ու անում Տիգրանի ասածով:

    0
  5. Avatar
    Արա

    Եթե համոզված եք, որ կրպակը գտնվում է Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս, չեք մատակարարելու ապրանք իրավաբանական անձանց, չունեք այլ սահմանափակումներ, ապա կարող եք աշխատել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, հակառակ պարագայում ավելի շահավետ է աշխատել որպես ավելացված արժեքի հարկ վճարող, քանի որ ներմուծումով Ձեզ մոտ գոյանում է դեբիտորական պարտք, իսկ վաճառքի ժամանակ գրեթե ազատվում եք ավելացված արժեքի հարկ վճարելուց, քանի որ մարվում է դեբիտորական պարտքը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...