«

»

Nov 04 2019

Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար

Սոնա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ, պատասխանեք իմ հետևյալ հարցին: Միկրոավտոբուսով կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարելու համար որտեղի՞ց և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել արտոնագիր և ինչպե՞ս վճարել արտոնագրային հարկ: Կանխավ շնորհակալություն:

0

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Ալլա

    Հարկային օրենսգրքի հոդված 275. Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելը և արտոնագիր տրամադրելը

    1. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկ վճարող համարվելու նպատակով մինչև գործունեություն իրականացնելու օրվան նախորդող օրը՝ անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից, հարկային մարմին են ներկայացնում արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն:

    4. Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հայտարարությունում նշված՝ գործունեության տեսակի (տեսակների) և հաշվետու ժամանակաշրջանի մասով՝ մինչև արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանված ձևի արտոնագիր:

    6. Հարկային մարմինը արտոնագիրը տրամադրում է էլեկտրոնային եղանակով:

    Հոդված 278. Արտոնագրային հարկի ելակետային տվյալները

    1. Արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ ելակետային տվյալները և գործակիցները՝
    3) ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար՝ համապատասխանաբար ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, եթե միկրոավտոբուսների կամ ավտոբուսների քանակը, որոնց վերաբերյալ սահմանված կարգով նախապես ներկայացվել է արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն, պակաս է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների կամ ավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակից, ապա տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ելակետային տվյալը որոշվում է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների կամ ավտոբուսների (ներառյալ՝ պահուստային տրանսպորտային միջոցների) քանակով:

    Հոդված 279. Արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցները

    8) ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար ուղևորափոխադրման գործակից, որը որոշվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար նախատեսված ավտոբուսների և (կամ) միկրոավտոբուսների նստատեղերի քանակների հանրագումարով:

    Հոդված 280. Արտոնագրային հարկով հարկման բազան

    2. Ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման մասով արտոնագրային հարկով հարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների քանակի և գործակցի արտադրյալը: Արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը որոշվում է միկրոավտոբուսների քանակ * 2 300 դրամ:

    Հոդված 283. Արտոնագրային հարկի գումարի վճարումը

    1. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկը պետական բյուջե են վճարում մինչև ներկայացված արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ:

    0
  2. Avatar
    Տիգրան

    Ալլայի գրած պատասխանը վերաբերում է ներկա պահին, իսկ 2020թ.-ից արդեն այդ գործունեությունը հարկվելու է շրջ. հարկով կամ շահութահարկով ու ԱԱՀ-ով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...