«

»

Ноя 06 2019

Ինչպե՞ս ձևակերպել դիմումը

Հեղինե․

Ունեմ մեկ տարեկան երեխա, 4 ամսականից վերադարձել եմ աշխատանքիս, սակայն ցանկություն ունեմ կրկին ֆիզ. արձակուրդ գնալ: Ինչպե՞ս ձևակերպեմ դիմումս։

2+

2 մեկնաբանություն

  1. Аватар
    Նարինե

    Ձեր նկարագրած իրավիճակը չի կարող համարվել ֆիզ. արձակուրդ, այլ կոչվում է նպատակային՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Դիմումում կարող եք գրել՝ «Խնդրում եմ տրամադրել ինձ երեխայի խնամքի արձակուրդ մինչև այսինչ ամսաթիվը»: Սովորաբար այդ ամսաթիվը գրվում է մինչև երեխայի 3 տարին լրանալը, բայց կարող եք Ձեզ համար նախընտրելի այլ ամսաթիվ էլ գրել:

    0

  2. Տիգրան
    Տիգրան

    Հաշվի առեք հետևյալը, որ կարող եք ձևակերպել մինչև 2 տ. երեխայի խնամքի արձակուրդ՝ հաշվի առնելով այն ժամանակահատվածը քանի ամիս է մնացել մինչ լրանալը, որպեսզի կարողանաք երեխայի խնամքի նպաստի համար դիմել և ստանալ 18 000 դրամ նպաստը: Իսկ մինչև 3 տ. երեխայի խնամքի արձակուրդը ձևակերպեք սկսվելուց, ասենք, մեկ ամիս առաջ:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...