Դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ

Սաթեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: Աշխատակիցը դրամական օգնություն է խնդրել վիրահատության համար: Արդյո՞ք կարող եմ 400 000 միանվագ գումար հատկացնել կանխիկ դրամարկղից և դրա համար ի՞նչ պահումներ պետք է կատարեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Քնարիկ Հոխանյան

Իրավունք ունեք, դա օգնություն է (իհարկե պետք է լինի դիմում) և կապ ունի համախառն եկամտի հետ (տոկոս), եթե տեղավորվում եք չափի մեջ, ոչ մի պահում չեք անում:

Տիգրան

Որևէ պահում չեք կատարում, սակայն որպես հիմնավորող փաստաթուղթ վիրահատությունից հետո վերցրեք էպիկրիզի պատճենը, իսկ եթե հիմա կարող է, թող հիվանդանոցի կնիքով տեղեկանք բերի այն մասին, թե որ ամսաթվից սկսած, ինչ ախտորոշումով է ընդունվել: Կայացած բուժկենտրոնները տալիս են, առիթ ունեցել եմ:

Ալլա

Բուժհիմնարկության կողմից տրված հիվանդաթերթիկի հիման վրա վճարեք դրամական օգնությունը, միայն հաշվի առեք Հարկային օրենսգրքի նշված հոդվածը՝

Հոդված 120. Այլ ծախսերը

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝
2) ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը:

Արա

Քանի որ այն դրամական օգնություն է, կատարեք համապատասխան հաշվապահական ձևակերպում և Դուք կազատվեք բոլոր հետպահումներից:

Սաթեն

Շնորհակալություն շատ: