«

»

Дек 03 2019

Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափն է կիրառելի

Դավիթ.

Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, կասե՞ք՝ քանի տոկոս շրջ. հարկ պետք է տա, և եկամտային ու սոց. վճարը ինչքան է կազմում, և եթե կա գրանցված աշխատող, նրանց համար եկամտային և սոց. վճարի հաշվարկը ինչ ձևով է իրականացվում: Եվ պե՞տք է արդյոք ունենալ դրամարկղային գիրք: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Ալլա
    Ալլա

    Շրջանառության հարկի տոկոսը կախված է նրանից, թե ինչ գործունեությամբ է զբաղվում ԱՁ-ն: ԱՁ-ի համար ամսական վճարվում է 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Գրանցված աշխատողների համար վճարվում է ամսական 2019թ.-ի համար՝ ըստ սանդղակի եկամտային հարկ (23 %, 26 %), 2020թ.-ի համար՝ 23 %, 2.5 % սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային վճար:
    Շրջանառության հարկ վճարող ԱՁ-ի համար դրամարկղային գիրքը պարտադիր չէ:

  2. Տիգրան
    Տիգրան

    Որպեսզի ասենք՝ քանի տոկոս շրջ. հարկ պետք է տաք, պետք է ասեք գործունեության ոլորտը: Վճարում եք ամսական 5 000 դրամ սոց. վճար, ամսական 5 000 դրամ շահութահարկ, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին: Գրանցված աշխատողի համար եկամտային հարկի և սոց. վճարի հաշվարկը իրականացնում եք՝ ելնելով աշխատավարձի չափից, ներկայացնում եք էլ. հաշվետվությամբ, սակայն մինչ այդ պետք է նրա համար գրանցման հայտ ներկայացնեք, աշխատանքային պայմանագիր կամ հրաման ձևակերպեք: Պետք է ունենաք դրամարկղային գիրք՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

  3. Аватар
    Մանե

    Շրջ. հարկը առք ու վաճառքի դեպքում՝ հասույթի 5 % ձեռքբերումների 4 %-ը, բայց ոչ պակաս հասույթի 1,5 %-ից, արտադրության համար՝ 3,5 %, գույքի վարձակալության ժամանակ՝ 10 %, հանրային սնունդը՝ 20 %: Սրանք շատ կիրառվողներն են, կարող եք մնացածը նայել ՀՀ հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածում:

  4. Аватар
    Մարինե

    Շրջանառության հարկը հաշվարկելու համար պետք է ասեք գործունեության տեսակը: Պետք է վճարեք ամսական 5 000 դրամ սոց. վճար, ամսական 5 000 դրամ շահութահարկ, տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Գրանցված աշխատողի համար եկամտային հարկի և սոց. վճարի հաշվարկը կախված է աշխատավարձի չափից, ներկայացնում եք էլ. հաշվետվությամբ՝ 189 ձև: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ները դրամարկղային գրքեր չեն վարում:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160