«

»

Dec 30 2019

Ի՞նչ հարկատեսակ և որքա՞ն պետք է վճարել 2020 թվականից արտոնագրային հարկի փոխարեն

Սերգեյ.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներին: Կարո՞ղ եք ասել, թե որտեղից ստանամ տեղեկատվություն այն տուրքերի վերաբերյալ, որոնք 2020 թվականից պետք է փոխարինեն արտոնագրային հարկին (տուրքի չափը, վճարման ժամանակահատվածը):

Կանխավ շնորհակալություն:

0

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Տիգրան

    Ձեր հարցին հստակ պատասխանելու համար գրեք, թե ինչ գործունեությամբ եք զբաղվում։

    0
  2. Avatar
    Մարիաննա

    2020թ. հունվարի 1-ից այլևս չի գործի արտոնագրային հարկի համակարգը, սակայն ներկայումս այդ համակարգի տիրույթում գտնվող մի շարք գործունեության տեսակներ կշարունակեն լինել արտոնագրման ենթակա՝ վճարելով սահմանված պետական տուրքի ամսական գումարներ (տե՛ս ցանկը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, 19.7 և 19.8 հոդվածներ)։ Հարկ վճարողները այդ գործունեության տեսակների մասով ազատված կլինեն ավելացված արժեքի հարկից և շահութահարկից։

    Հարկային փոփոխությունները կարող եք տեսնել այստեղ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...