«

»

Jan 08 2020

Փոփոխություններ վարսավիրական գործունեությամբ զբաղվելու հարկման հետ կապված

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Նախկինում աշխատել եմ արտոնագրային հարկով, խնդրում եմ ձեզ, մանրամասն ասեք, թե վարսավիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ և ի՞նչ հաշվետվություն ներկայացնեմ: Նշեմ, որ ունեմ գրանցված 3 աշխատող: Շրջանառությունն էլ չի գերազանցում տարեկան 1 000 000 դրամը:

0

Facebook մեկնաբանություններ

7 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Տիգրան

    Այս տարվանից պետք է աշխատեք շրջ. հարկի դաշտում, ներկայացրեք շրջ. հարկի հայտարարությունը մինչև 20.02.2020թ., շրջ. հարկի հաշվետվությունը եռամսյակային է, ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է, Ձեր դեպքում 5 տոկոս է, եկամտայինի ամսական հաշվետվությունը պահպանվում է: Ուշադիր եղեք աշխատավարձի չափերին և հարկմանը, տարեկան շրջանառությունը քիչ չեք նշել:

    0
  2. Avatar
    Դավիթ

    Հարգելի Տիգրան, իսկ չի՞ կարող միկրոձեռնարկատիրության հայտարարություն ներկայացնի և առանց հարկի աշխատի, միայն աշխատողների համար 5 000-ական դրամ եկամտային հարկ վճարի:

    0
    1. Avatar
      Տիգրան

      Դավիթ, միկրոբիզնեսի համար սահմանափակումներ նախատեսող հոդվածը ունի որոշակի տարընթերցումների տեղ, և անգամ ես էլ որոշ դեպքերում դժվարանում եմ, սակայն պարզաբանումներ տալու խնդիր եմ տեսնում, հատկապես 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետի հետ կապված, որի վերաբերյալ ՊԵԿ-ը պետք է հստակ նշի, թե որ գործունեություններն է համարում համանման, քանի որ վերացվել է արտոնագրային հարկը, ապա խնդիր է մնում, թե, օրինակ, վարսավիրականը կարո՞ղ է մտնել միկրոբիզնեսի ռեժիմի տակ, այո, վիճելի տեղեր կան:

      0
  3. Avatar
    Տիգրան

    Լուսինե, տեսա, որ հարցիս պատասխանը սխալ տեղում ես գրել, հաշվի առա:

    0
  4. Avatar
    Արմինե

    Վարսավիրական ծառայություն մատուցողները կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, սակայն խնդիր կառաջանա, եթե ունեն ներկերի և համանման պարագաների վաճառք, այդ դեպքում չեն կարող աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում:

    0
  5. Avatar
    Լուսինե

    Վարսավիրանոցից ներկեր չենք վաճառելու, բայց ներկեր ստանալու ենք տեղում օգտագործելու համար:

    0
  6. Avatar
    Մարիաննա

    Եթե ներկերի կամ այլ ապրանքների վաճառք չեք իրականացնելու, միայն վարսավիրական ծառայություն եք մատուցելու, ապա կարող եք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...