Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափն է կիրառելի

Հասմիկ.

Բարև ձեզ, բոլորիդ ցանկանում եմ խաղաղ երկինք: Խնդրում եմ, շտապ է. եթե ՍՊԸ-ն հանրային սննդով է զբաղվում և մի քանի՝ 5 սենյակ հյուրանոց ունի, շեմը չի անցնում, ՀԴՄ 3 անգամ չի գրվել, շրջ. հարկով աշխատելու դեպքում կասե՞ք՝ որ գործունեությունը քանի % է հարկվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից 6 % է, Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողների կողմից այլ գործունեությունից 20 % է։

Ալլա

2020թ. հունվարի 1-ից հանրային սննդի գծով շրջ. հարկը կազմում է 6 % – 3 %, բայց ոչ պակաս 4 %-ից, իսկ հյուրանոցը 5 %՝ այլ ծառայությունների նման:

Հասմիկ

Ալլա ջան, մեր դեպքում շրջ. հարկի հայտարարությունը 201 ձևն է, ճի՞շտ է: Եվ մի հարց էլ՝ հանրային սննդի սյունակում նշում չե՞մ անում: