Ի՞նչ հարկեր է վճարում միկրոձեռնարկատիրության սուբյեկտը

Լիանա Գալոյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում, եթե չունի վարձու աշխատող, ի՞նչ վճարումներ պետք է արվեն ամսական, եռամսյակային:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ի՞նչ հարկեր է վճարում միկրոձեռնարկատիրության սուբյեկտը

  1. Եթե ֆիզ. անձ եք, ոչ մի վճարում չունեք անելու, բացի Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից և Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

    1. Ալլա ջան, իսկ եթե ԱՁ է և ունի մեկ աշխատող (ծնվ. 1968թ.), այդ դեպքում ի՞նչ վճարումներ պետք է կատարվեն, և ի՞նչ հաշվետվություններ ուղարկվեն ամեն ամիս կամ եռամսյակ ՊԵԿ-ին: Կանխավ շնորհակալություն:

  2. ԱՁ եմ, խմորեղենի արտադրամաս է, մինչ այդ ընտանեկան է գրանցված եղել, հիմա միկրոձեռնարկատիրության դեպքում ԱՁ-ն իր համար ի՞նչ վճարներ պետք է անի՝ միայն տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար և վե՞րջ։

Մեկնաբանել