«

»

Feb 05 2020

ՀԴՄ կիրառման պահանջը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար

Սուսաննա․

Բարև ձեզ։ Ցանկանում եմ իմանալ՝ միկրոբիզնեսով զբաղվողները ՀԴՄ սարք պե՞տք է ունենան, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

0

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Լիլիթ

    Ցանկալի է:

    0
  2. Avatar
    Տիգրան

    ՀԴՄ կիրառելու պահանջը բոլոր տնտեսվարողներին է վերաբերում՝ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա: Միկրոբիզնեսով զբաղվել ասելով՝ նկատի ունեք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կարգավիճակով զբաղվե՞լը, այդ կարգավիճակը նշված չէ կիրառողների թվում:

    0
  3. Avatar
    Ալլա

    Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս։

    1+
  4. Avatar
    Ամիկում

    Միկրոձեռնարկատիրության հետ ՀԴՄ-ն կապ չունի։ Ավելի պետք է մանրամասնեք գործունեությունը։ Կարող եք զանգահարել 043003060 հեռախոսահամարով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...