«

»

Фев 24 2020

Շահույթի բաշխման մասին որոշման ընդունման ժամկետի հետ կապված

Արմեն.

ՍՊԸ-ների մասին օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխումը ընկերության մասնակիցների միջև:
Հարց.
Շահույթի բաշխման մասին ընդհանուր ժողովի կողմից ընդունվող որոշման ժամկետի հետ կապված կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում, հնարավո՞ր է արդյոք այդ որոշումն ընդունել հաջորդ տարվա մեջ ցանկացած ժամանակ, օրինակ՝ հաջորդ տարվա դեկտեմբեր ամսվա մեջ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Տիգրան
    Տիգրան

    Քանի որ ՍՊԸ-ների մասին օրենքի 37-րդ հոդվածը սահմանում է, որ՝
    Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատող ժողովի անցկացման ժամկետները: Նշված ժողովը պետք է անցկացվի ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց:
    Իսկ ՍՊԸ-ների մասին օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝
    Մեկ մասնակից ունեցող ընկերությունում ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ կարող են ընդունվել ընկերության միակ մասնակցի գրավոր որոշմամբ: Այս դեպքում չեն կիրառվում սույն օրենքի 37-41-րդ և 45-րդ հոդվածների դրույթները, բացառությամբ տարեկան ընդհանուր ժողովի անցկացման ժամկետների վերաբերյալ դրույթների:
    Հավանաբար տարեկան ընդհանուր ժողովի արձանագրությունում պետք է գրվի, որ, ասենք, շահույթի բաշխման մասին ընդհանուր ժողովի կողմից ընդունվելիք որոշման համար կհրավիրվի արտահերթ ժողով՝ ըստ 38-րդ հոդվածի: Իմ կողմից առաջարկվող տարբերակը սա է:

  2. Ամիկում
    Ամիկում

    Շահույթը բաշխելու ժամկետի հետ կապված ոչ մի սահմանափակում չկա: Միայն եթե շահույթի բաշխման որոշումն ընդունեցիք, մեկ տարվա ընթացքում վճարումը պետք է կատարեք, այլապես կճանաչվի ժամկետանց կրեդիտորական պարտք:

  3. Аватар
    Լուսինե

    Իսկ շահույթը չբաշխելու արձանագրություն և որոշում պե՞տք է լինեն:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160