«

»

Мар 12 2020

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի ամսական և տարեկան հաշվետվությունների ձևերը՝ էլեկտրոնային համակարգով լրացնելու համար, ինչպես նաև՝ հանձնելու ժամկետները: Կանխավ շնորհակալություն:

0

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Քնարիկ Հոխանյան
    Քնարիկ Հոխանյան

    Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն պետք է ներկայացնի՝ եթե աշխատող ունի՝ յուրաքանչյուր ամիս եկամտային հարկի հաշվարկ (մինչև հաջորդ ամսվա 20-ը), եռամսյակային՝ շրջանառության հարկի հաշվարկ (մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը), տարեկան կտրվածքով՝ շահութահարկի հաշվարկ (մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը), եթե սոց. վճար վճարող է՝ նաև տարեկան սոց.-ի հաշվարկ:

    1+

  2. Ալլա
    Ալլա

    Ամսական՝ եկամտային հարկի հաշվարկ աշխատողների գծով՝ ձև 189. Հաշվարկ՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի՝ յուրաքանչյուր հաջորդ ամսվա մինչև 20-ը,
    եռամսյակային՝ շրջանառության հարկի հաշվարկ՝ ձև 232. Շրջանառության հարկի հաշվարկ (01.07.2018թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը,
    տարեկան՝
    ձև 240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը,
    ձև 244. Հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը,
    ձև 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը:

    3+

    1. Аватар
      Սրբուհի

      Եթե ԱՁ-ն 1974 թվականից հետո է ծնվել, 244 ձևը հանձնու՞մ է։

      0

  3. Տիգրան
    Տիգրան

    Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ամսական ներկայացնում է եկամտային հարկի և սոց. վճարի հաշվարկ, եթե կա գրանցված աշխատող, եռամսյակային՝ շրջ. հարկի հաշվարկ, և տարեկան՝ հաշվարկ Ա/Ձ և նոտարի սոց. վճարի՝ ձև 244՝ լրացնում է միայն 60 000 դրամի հաշվով, քանի որ պետք է վճարի ամսական 5 000 դրամ շահութահարկ: Իսկ գործունեության տեսակը նշելու դեպքում հնարավոր կլիներ ասել, թե այլ հարկեր, վճարների հարցեր կան, թե ոչ:

    0

  4. Аватар
    Քրիստինե

    Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ կասե՞ք՝ օնլայն առևտրի համար ինչ դասակարգիչ պետք է գրել:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160