Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն

Դիանա.

Բարև ձեզ: ԱՁ-ն իրականացնում է հաշվապահական գործունեություն, աշխատում է շրջհարկով, անհրաժեշտ հաշվետվություններն են.
1. շրջհարկ, 5% եռամսյակ, 2. 244 ձև տարեկան, 3. շահութահարկ 240 ձև տարեկան: Հարկեր 5% շրջհարկ, 5 000դր շահութահարկ ամսական, դրոշմանիշային վճար տարեկան, կախված շրջանառություից, նվազագույնը 18 000դր-ից սկսած, սոց. վճար: Խնդրում եմ նշել՝ սոց. վճարի չափը և արդյո՞ք այլ հաշվետվություն կամ հարկ բաց եմ թողել:
Նաև խնդրում եմ նշել՝ սոց. վճարի չափերը ձեռնարկատիրական գործունեությունից, եթե ԱՁ-ն գործում է միկրոյով և, եթե գործում է շրջհարկով, խնդրում նշել նաև աշխատավարձից պահվող սոց. վճարի չափերը:
Շնորհակալութուն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Շրջհարկով գործող ԱՁ-ի սոց. վճարի չափը ևս ամսական 5000դր է: Հարցնելը լավ է, բայց պետք է նաև ինքնուրույն էլ սովորեք:

Դիանա

Շնորհակալ եմ նաև խորհրդի համար:

Karine

Ինչպե՞ս եք զբաղվում հաշվապահական գործունեությամբ, երբ բազում հարցերի պատասխաններ չունեք։

Դիանա

Դեռ չեմ զբաղվում, դեռ սովորում եմ:

Նաիրա

Բարև Ձեզ, Դիանա:
Եթե ԱՁ-ն սոց. վճար կատարող է և աշխատում է շրջանառության հարկի համակարգում, այդ դեպքում վճարում է ամսական 5000 դրամ, միկրոյի դեպքում սոց. վճար չի վճարում:
Աշխատողի համար սոց. վճարը կլինի յուրաքանչյուր ամսվա համար ստացված բոլոր եկամուտների 3.5% /եթե 500000 դրամը չի գերազանցում/ :

Դիանա

Շնորհակալ եմ շատ, Հարգելի Նաիրա:

Աննա

Բարև ձեզ: Կբացատրե՞ք ծանուցման բովանդակությունը.
Անհատ ձեռնարկատեր ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հայտնում ենք Ձեզ, որ ըստ հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի
տվյալների չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից 17015 դրամ
գումարը, այդ թվում ապառք` 16150 դրամ, տույժ՝ 865 դրամ, տուգանք՝ 0 դրամ, որից`
1. Սոցիալական վճար (ամսական) – պարտավորություն` 6479 դրամ, ապառք` 6150
դրամ, տույժ՝ 329 դրամ, տուգանք՝ 0 դրամ, որն առաջացել է` 2021թ. հունվար
ամսվա հաշվարկից, տույժը հաշվարկվում է <> ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն
2. Եկամտային հարկ – պարտավորություն` 10536 դրամ, ապառք` 10000 դրամ,
տույժ՝ 536 դրամ, տուգանք՝ 0 դրամ, որն առաջացել է` 2021թ. հունվար ամսվա
հաշվարկից, տույժը հաշվարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի
համաձայն, իսկ տուգանքը` 402-րդ հոդվածի համաձայն
Գանձելու նպատակով, համաձայն ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի կետի, ՀՀ պետական
եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունում հարուցվել է վարչական
վարույթ՝ չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ ՀՀ
հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վարչական ակտ
ընդունելու նպատակով:
Ի կատարումն ՀՀ
օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածներով վարչական մարմնին վերապահված
պարտականությունների, առաջարկում ենք սույն ծանուցումը ուժի մեջ մտնելու օրվա 3-
րդ օրը, ժամը 11:00 ներկայանալ վարչական վարույթի լսումներին, կամ մինչև նույն
ժամկետը ներկայացնել վերը նշվածի վերաբերյալ Ձեր գրավոր բացատրությունը և
առարկությունը հետևյալ հասցեով՝ ք. Երևան Ս.Դավիթ 87ա։