«

»

Mar 20 2020

Համակարգչային խաղերի սրահը ինչպե՞ս է հարկվում

Դավիթ.

Համակարգչային խաղերի սրահը ինչպե՞ս է հարկվում, եթե կա վարձու աշխատող։ Արտոնագիրը, կարծես, թույլ չի տալիս վարձու աշխատող ունենալ։ Շնորհակալ եմ:

0

Facebook մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Մարինե

    Համակարգչային խաղերի սրահը կարող է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում: Եթե գրանցվելուց դեռ 20 օր չի անցել, ապա կարող եք միկրոձեռնարկատիրության հարկով աշխատելու հայտ տալ և աշխատել առանց հարկերի: Աշխատողի համար վճարել 5 000 դրամ եկամտային հարկ և 1 000 դրամ դրոշմանիշային վճար ամեն ամիս:

    0
    1. Avatar
      Դավիթ

      Շատ շնորհակալ եմ Մարինե ջան, իսկ եռամսյակային 62 000 դրամ մեկ մոնիտորից հարկը ես դեպքում չի՞ կիրառվի։ Շնորհակալ եմ։

      0
  2. Avatar
    Տիգրան

    Ո՞ր արտոնագրի մասին է խոսքը՝ ՏՏ ոլորտի՞, ինչու՞ թույլ չի տալիս աշխատող ունենալ: Հնարավոր է՝ միկրոբիզնեսի համակարգը չի տարածվում այդ գործունեության վրա:

    0
    1. Avatar
      Դավիթ

      Շատ շնորհակալ եմ, Տիգրան ջան, արտոնագրային վճարի մասին է խոսքը, եռամսյակային 62 000 դրամ մեկ մոնիտորից Երևանում։ Հնարավոր կլինի՞ այլ հարկատեսակով աշխատել և աշխատող ևս ունենալ։

      0
  3. Avatar
    Աննա

    Մարինեի պատասխանին ավելացնեմ՝ աշխատողի համար սոց․ վճար ունեք նաև՝ աշխատավարձի 2,5 %-ը, և Ա/Ձ-ի համար՝ դրոշմանիշային վճար՝ տարվա համար 12 000 դրամ, իսկ եթե ՍՊԸ է՝ չունի։

    0
    1. Avatar
      Դավիթ

      Շնորհակալ եմ շատ։

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...