«

»

Мар 26 2020

ԱՁ կանաչապատման ծառայություններ է մատուցում

Սիմոն․

Բարև Ձեզ, հարգարժան հաշվապահներ և օրենքի գիտակներ։ Ես հարց ունեմ, ավելի ճիշտ՝ հարցաշար․․․
ԱՁ եմ, ունեմ 2 աշխատող։ Կասե՞ք՝ աշխատողների և ինձ համար ի՞նչ հարկեր և տուրքեր եմ պարտավոր վճարել։ ԱՁ-ն միկրոձեռնարկատեր հարկատեսակով է աշխատում։ Կանաչապատման ծառայություն եմ մատուցում։

Եվ նաև մեկ այլ հարց։ Երեկ պետռեգիստրում գրանցվեցի օնլայն, սակայն ID քարտս դեռ պատրաստ չէ, ապրիլի 2-ին է լինելու։ Իմ հաշվառման հայտը ընթացքի մեջ է, դա նշանակում է, որ պիտի ըստ իմ ուղարկած տվյալների այնտեղ ինձ հաշվառեն և նոր տրամադրե՞ն այդ համարը։ Եթե ոչ, ապա ի՞նչ է նշանակում, հարգելինե՛րս։ Եթե այո, ապա այդ համարով պետք է ներկայանամ տեղի հարկայի՞ն։ Այս ամենը ք․ Երևանում է արված։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

7 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Արթուր

    Բարև Ձեզ։ Միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող ԱՁ / կազմակերպությունը վճարում է 5 000 – ական դրամ յուրաքանչյուր աշխատողի համար։

    Որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հաշվառվելու համար պետք է ներկայացնել դիմում՝ էլ․ հաշվետվությունների համակարգում՝ ձև 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո 20-օրյա ժամկետում նորաբաց ԱՁ / կազմակերպությունների համար և մինչև փետրվարի 20-ը՝ գործող ԱՁ / կազմակերպությունների համար։

    Էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն։

    1. Аватар
      Սիմոն

      Շնորհակալություն, Արթուր ջան։
      ա․ Իսկ անհատ ձեռնարկատերն իր մասով ի՞նչ հարկեր է վճարում։
      բ․ e-register.am կայքում եմ գրանցվել՝ «Գրանցել նոր ձեռնարկություն» բաժնում։ Այնտեղից ինձ ոչ մի պատասխան չեկավ, բացի՝ «5 աշխատանքային օրվա ընթացքում այցելել Պետական ռեգիստրի Էրեբունու տարածքային բաժին»։ Այդ կայքում զուտ անձնական տվյալներ եմ լրացրել և վերջ։ Սխալ տեղու՞մ եմ հաշվառվել։
      Ի՞նչ է սպասվում ինձ, եթե 5 աշխատանքային օրվա մեջ չկարողանամ այցելել, երբ չի աշխատում այդ հաստատությունն այս օրերին։

  2. Аватар
    Արթուր

    Սիմոն ջան, ավելացնեմ նաև, որ վճարվում է սոցիալական վճար յուրաքանչյուր աշխատողի համար՝ 2.5 %, եթե աշխատողը սոց. վճար կատարող է, և դրոշմանիշային վճար՝ 1 000 դրամ, սրանք ամսական, իսկ ԱՁ-ն իր մասով սոց. վճար կատարում է կամավորության սկզբունքով, իսկ դրոշմանիշային վճարը կատարում է տարեկան 12 000 դրամի չափով։

    1. Аватар
      Արթուր

      Իսկ համակարգը Ձեզ գրանցամատյանի քաղվածքը տրամադրե՞լ է, որտեղ երևում է ՀՎՀՀ-ն։ Նաև ԱՁ գրանցման համար նախատեսված է պետ. տուրք՝ 3 000 դրամ, դա վճարե՞լ եք առցանց եղանակով:

  3. Аватар
    Սիմոն

    Ոչ, ՀՎՀՀ չի տրամադրել, բայց 3 000 դրամ վճարել եմ օնլայն։

  4. Տիգրան
    Տիգրան

    Երբ որ պետ. ռեգիստրի գրանցումը կլինի, ՀՎՀՀ-ն կտան, նոր դրանից հետո, եթե ունեք նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, կամ այն ունեցող անձի միջոցով պետք է մուտք գործել հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ և գրանցվել օգտվողների կառավարման նոր համակարգում` սեղմելով «ներկայացնել հայտ» կոճակը, մուտքագրել էլեկտրոնային հասցեն, այնուհետև՝ հաստատել, որից հետո, նշված էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ստանալով և ՀՀ հարկային օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքելուց հետո, գրանցել առցանց լիազոր: Առցանց լիազոր գրանցելուց հետո անհրաժեշտ է գրանցել նաև առցանց օգտվող։ Նոր հետո մնացած քայլերը կարելի է անել, կարող եք զանգել 099455932:

  5. Аватар
    Արթուր

    Սիմոն ջան, պետ․ ռեգիստրի կայքում փորձեք որոնել «Ըստ անձնական տվյալների», տեսնենք՝ ինչ է բերում։ Կարծում եմ՝ համակարգը արդեն գրանցել է Ձեզ։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160