«

»

Апр 03 2020

Անձը օծանելիք է արտադրում

Ալինա.

Բարև ձեզ: Օծանելիք արտադրող կազմակերպությունը կարո՞ղ է գրանցվել որպես ԱՁ, և ի՞նչ հարկատեսակներով պետք է հարկվի, եթե ամբողջ աշխատանքը կատարում է տվյալ անձը (այլ աշխատող չունի), և ամսական շրջանառությունը մոտ 500 000 դրամ է։

0

1 մեկնաբանություն

  1. Տիգրան
    Տիգրան

    Կարող եք գրանցվել որպես ԱՁ, գործել կամ միկրոբիզնեսի, կամ շրջ. հարկի դաշտում: Շրջ. հարկի դեպքում 3,5 տոկոս է իրացման շրջանառությունից, գումարած 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց. վճար, եթե հասնում է, 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Միկրոբիզնեսի դաշտում գործելու դեպքում ազատվում եք միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից, միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում՝
    1. ՀՀ ներմուծվող (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.
    2. ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:
    Հնարավոր է՝ Ձեր արտադրանքը բնապահպանական հարկով հարկման ենթակա է, նաև դրոշմապիտակավորման ենթակա է:

    2+

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160