Արտակարգ դրության պայմաններում ի՞նչ անել ներդրված ավանդների հետ

Արթուր.

Աճում են ավանդներն ու վարկերը, բանկերի լիկվիդայնությունը, սա ո՞վ կիմանա՝ ինչ է նշանակում: Տնտեսագետներ ջան, ի՞նչ կլինի բանկերի վիճակը, արժի՞ ավանդները ժամկետից շուտ վերցնել, թե՞ սպասենք ժամկետի վերջում վերցնենք, ժամկետի վերջը օգոստոսն է: Կանխավ շատ շնորհակալ եմ խորհրդի և ինֆորմացիա տալու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Չարժի մեկնաբանել դիպլոմ չունեցողի, տնտեսությունից, անգամ ղեկավարումից հեռու մեկի ասածը: Բանկերի վիճակը լինելու է այն, որ ընթացիկ իրացվելիության/լիկվիդայնության խնդիր հաստատ ունենալու են, քանի որ իրենց շրջանառությունը խախտվելու է, սա 2009թ.-ի իրավիճակը չէ, սա լրիվ նոր իրավիճակ է: Հիմա նոր մոտեցումների կիրառման ժամանակ է, անգամ դասագրքային լուծումներ չկան, պետք է գրվեն, հիմա լուծումների համար գործիքների նոր կոմբինացիաներ են առաջարկվում, սրանք դա էլ չեն լսում: Ավելանալու են բանկերի ու վարկայինների անհուսալի, խնդրահարույց վարկերի կշիռը և ծավալը: Բանկերն ունեն գումարներ, որ չեն աշխատացնում, բայց մյուս կողմից քանիսը ի վիճակի կլինեն վարկ վերցնեն և մարեն, վերցրած վարկերի հետ արդեն խնդիրներ կան, շուտով կիմանաք: Եթե վարչական եղանակով չեն թողնում աշխատեն տնտեսվարողներին, ապա խախտվում է տնտեսական ցիկլը, հոսքերը: Արժի՞ ավանդները ժամկետից շուտ վերցնել, այո, մի որոշ ժամանակ հետո էլի կտանեն գումարները դուրս՝ այն երկրներ որտեղ մեզանից շուտ կայունացում կլինի: Ավանդների աճելու լոգիկա չկա, երբ մարդիկ գործ ունեն անորոշության և առօրյա խնդիրների լուծման հետ: Պետականորեն չեն արվում այն միջոցառումները, ինչ որ անում են նորմալ կառավարում ունեցող և արագ կողմնորոշված որոշ երկրներում: Ձեր խնդիրը չէ բանկերի ֆինանսական կառավարումը, Դուք տեր եղեք Ձեր գումարին:

Արթուր

Հարգելի Տիգրան, իմ ավանդների ժամկետը լրանում է օգոստոսին, հիմա արժի՞ վերցնեմ դրամային ավանդս, թե՞ սպասեմ օգոստոսին տոկոսների հետ միասին վերցնեմ, հիմա որ վերցնեմ, տոկոսներ չեն տա, ի՞նչ խորհուրդ կտաք, շատ շնորհակալ եմ: Բնակարանների գները, ըստ Ձեզ՝ որպես մասնագետ, կնվազե՞ն ու ինչքա՞ն մոտավոր ու ե՞րբ: Շատ շնորհակալ եմ խորհրդի և ինֆորմացիայի համար:

Տիգրան

Արթուր, իմ կարծիքը զուտ հաշվապահի կարծիք չի, եթե հիմա գումարի խնդիր չունեք, գոնե մայիսին հանեք, ապահով պահեք, կարող եք չհանել, ընտրությունը Ձերն է: Հիմա, այո, պետք է համոզեն՝ իբր բան չկա ավանդները հանելու, երեկ էր գրված, բնական է՝ էդ ոլորտին կամ դրան մոտ մարդիկ դա պետք է ասեն, հո չեն ասելու՝ գոնե վարկերի տոկոսներն իջեցնենք, բնական է՝ պանիկա ընկավ, չեն հասցնի միանգամից վճարել այդ գումարները: Հիմա արդեն գնաճը Ձեր տոկոսային եկամուտները արժեզրկել է: Ֆինանսական կառույցների առաջին գրավականը վստահությունն է, հուսալիությունը, կառավարման որակը: Բնակարանների գները, այո, կնվազեն, դա լինելու է, ինչքան՝ չգիտեմ, հաշվարկ չեմ արել, կարդացեք՝ էս վերջերս այդ թեմայով ոլորտի մարդիկ ինչ են ասել, վարձով մնացողները անգամ արդեն խնդրի առաջ են կանգնել՝ կապված աշխատանք ունենալու հանգամանքի հետ: Արդեն տնտեսական ցիկլը խափանում է տվել, իսկ այս վիճակի ժամկետի երկարացումը ավելի է խորացնելու ճգնաժամը, մյուս ամիս կտեսնեք, որ պետ. բյուջեն արդեն խնդիր է ունենալու մայիսի 5-ից հետո, արտաքին առևտրի հաշվով էլ են խնդիրներ առաջանալու, արտաքին վարկեր վերցնելով՝ վիճակ չի կայունանա, ավելի կխորանա: Հիմա արտադրություն զարգացնելու, ներդրումային ակտիվության ժամանակն է, սուբյեկտների մեծ մասի չգործելով՝ եկամուտ չեն կարողանում գեներացնել, ինչի պատճառով ո՛չ հասույթներ, ո՛չ հարկեր կձևավորվեն, ո՛չ աշխատավարձեր, աշխատողների կրճատումներ են լինելու, իսկ գործազուրկների հաշվով անգամ սոցիալական ապահովության մեխանիզմներ չունենք:

Արթուր

Շնորհակալ եմ:

Արթուր

Տիգրան ջան ըստ ձեզ ինձ պետք է ձեր կարծիքը իսկ նորակառույց բնակարանները ինչ կլնեն որ պետք է նոր սկսեն կառուցել արժի պայմանագիր կնքել կառուցապատողի հետ թե հուսալի չի թե արժի մի քանի ամիս ել սպասել գնել հին բնակարան? Իսկ դոլլարի փոխարժեքը ինչ կլնի որ արտարժույթն է հուսալի գնել և պահել? Շնորհակալ եմ խորհրդի համար

Տիգրան

Արթուր, պատահմամբ տեսա, որ հարց եք գրել: Նորակառույց բնակարանների կառուցապատողներին ձգտելու են մի կերպ օժանդակել, քանի որ այն լոկոմոտիվ նշանակություն ունի՝ տնտեսությունը տանում է 2-3 տարի իր հետևից, սակայն ակնհայտ է, որ ովքեր գրվել են և հանկարծ աշխատանքի խնդիր ունենան, խափանման ալիքը այնտեղ էլ է լինելու, կարող է զեղչված գնով տուն վաճառեն նրան, ով կվճարի թեկուզ փոխանցումով ու ռեալ գումար ունի: Դա լավ բիզնես է, եթե մանրամասների մեջ խորանաք՝ բանկերի ու կառուցապատողի համար, գնորդի համար՝ ոչ, կարճ ասեմ՝ դա երկարաժամկետ վարձով բնակարան է, որտեղ գնորդ-վարձակալը ապահովագրված չէ որոշակի ռիսկերից: Առաջին ռիսկը աշխատանք ունենալու կամ չունենալու ռիսկն է: Եթե ուզում եք խորությամբ հասկանալ՝ այս վիրուսը դեմ է ուրբանիզացիային, հայերեն՝ քաղաքաբնակեցում: Հիմա եկել է փոքր քաղաքների, բնակավայրերի ժամանակը, որքան խիտ է բնակչությունը, այնքան վարակի թափը մեծ է, պարզ մաթեմատիկական բացատրություն, Մոսկվան Ձեզ որպես լավ օրինակ: Դոլլարի փոխարժեքը տատանումներ է ունենալու, մեր ներմուծողների խաթեր, թեև տնտեսագիտորեն ճիշտ կլիներ թուլացնել, ասենք՝ դառնար 550, բայց դա պարտադիր պետք է ուղեկցվի նոր արտադրությունների զուգահեռ զարգացմամբ: Աշխարհում հուսալի արտարժույթ չկա, կատակով մի բան ասեմ՝ հիմա ռուսների համար ամենակայուն արժույթը օղին է՝ արաղը-րախին: Հենց այսօր Ձեր նախորդ՝ բանկերի հարցի հետ կապված օգնության եկավ Կուդրինի երեկվա հարցազրույցը: Եթե կարիք լինի, իր ասածի անալոգիան մեր երկրի հաշվով կարող եմ ասել: Նկատի առեք, որ նա ՌԴ այն պաշտոնյան է, որին թույլատրված է քննադատաբար մոտենալ տնտեսական իրողություններին, և լսում են (չէ մեր ինքնահավանների պես): Հիմա ԿԲ-ից կասեն՝ «դե մեր բանկերը կապիտալի խնդիր չունեն, մենք ժամանակին այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տարել», փաստարկներ ունեն, հա ինչ-որ վարկերի տոկոսադրույքները չեն իջեցնելու: Իսկ պետական միջոցներ կան, գումարած կենսաթոշակային ֆոնդերը, որոնք մեր տնտեսություն ակտիվ կերպով բաց չեն թողնվում, ակտիվ չեն աշխատում, կուտակային վճարներ կատարած ու աշխատանքը կորցրած անձանց, որ իրենցն է, այդտեղից անգամ որպես գործազրկության նպաստի ձևով չեն կարողանում ստանալ՝ նվազագույն կարիքների համար, իսկ պետական նպաստի մեխանիզմը արդեն 6 տարի բացակայում է:

Դավիթ

Հարգելի Արթուր, չեմ կարծում, որ այդ աստիճան վիճակը վատթարանալու է, որ բանկից Ձեր ներդրած ավանդը չկարողանաք վերցնել, առավել ևս, որ մոտ երեք ամիս է մնացել ավանդի ժամկետը լրանալուն: Ես ինքս ավանդ ունեմ, որ լրանում է հոկտեմբերին, այո, ես էլ եմ մտածել այդ հարցի շուրջ, բայց չեմ կարծում, որ այս իրավիճակը կնմանվի ԽՍՀՄ-ի փլուզմանը, երբ բազմաթիվ մարդիկ կորցրեցին իրենց գումարները: Ամեն դեպքում սպասենք մի որոշ ժամանակ, տեսնենք, թե ինչ է լինելու:
Հարգելի հաշվապահներ, ցանկալի է իմանալ ձեր կարծիքները այս հարցի շուրջ:

Ամիկում

Ես էլ եմ կարծում, որ տնտեսության այս ճգնաժամը իր հետևանքները ավելի ուշ կդրսևորի:

Արթուր

Ամիկում, բնակարանների գները կնվազե՞ն Երևանում, Ձեր կարծիքով, մի 4 տարի առաջվա նման: Իսկ ո՞ր արտարժույթն է հուսալի: