Կարո՞ղ է արդյոք գործունեությունը դադարեցրած ԱՁ-ն դուրս գրել վարձակալության համար հաշիվ

Վարդ․

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն, որի գործունեությունը արտակարգ իրավիճակի հետ կապված կասեցված է, ունի վարձով տրված տարածք։ Կարո՞ղ ենք արդյոք դուրս գրել վարձակալության համար հաշիվը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Վարձակալության համար հաշիվը դուրս գրել կարող եք, ծրագրային խնդիր չկա: Այլ հարց, թե ոնց եք վարձակալի հետ պայմանավորվելու վարձավճարի հարցում:

Ալլա

Հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ գործունեության վերսկսում չի համարվում.

1) հարկ վճարողի կողմից իր աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկումն ու վճարումը (այդ թվում՝ աշխատողի՝ հարկադիր պարապուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար), որի դեպքում հարկ վճարողը, որպես հարկային գործակալ, հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ.

2) վարչական ծախսերի կատարումը, այդ թվում՝ վարձակալական վճարների կամ տոկոսների վճարումը կամ բաժանորդագրային հիմունքներով ստացվող ծառայությունների (մասնավորապես, հանրային ծառայությունների կամ կոմունալ ծառայությունների կամ համակարգչային ծրագրերից, տվյալների բազաներից, արտոնագրերից, լիցենզիաներից, ծանուցումներից, թույլտվություններից, առևտրային նշաններից, ապրանքային նշաններից, հեղինակային իրավունքներից և համանման այլ իրավունքներից օգտվելու ծառայությունների) համար վճարումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն կետում նշված ծախսերի հայտարարագրման համար անհրաժեշտ՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները.

3) ավանդադրված կամ հաշվարկային հաշվում առկա դրամական միջոցների նկատմամբ տոկոսների հաշվեգրումից եկամուտների ստացումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն կետում նշված եկամուտների հայտարարագրման համար անհրաժեշտ՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները.

4) Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության կամ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված՝ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության կամ Օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացումը.

5) հարկերի, վճարների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարների վճարումը.

6) գործընկեր հարկ վճարողներին վճարումների կատարումը և (կամ) նրանցից վճարումների ընդունումը, գործընկեր հարկ վճարողների կողմից սույն մասի 2-րդ կետով սահմանված ծախսերի գծով դուրս գրվող, ինչպես նաև մինչև գործունեության դադարեցումն ընկած հաշվետու ժամանակաշրջաններում կատարված բոլոր ծախսերի գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի վավերացումը (հաստատումը).

7) հարկային հաշվարկների կամ ճշտված հարկային հաշվարկների ներկայացումը.

8) հարկ վճարողի մոտ աուդիտի (այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի) անցկացումը.

9) շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ հայտարարություն ներկայացնելը:

Ձեր դեպքում, եթե Դուք գործունեության դադարեցման դիմում եք ներկայացրել, ապա հաշիվ դուրս գրելը կդիտվի գործունեության վերսկսում, բայց եթե չեք ներկայացրել, ապա կարող եք դուրս գրել հաշիվ։