Արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատել աշխատողին

Աննա․

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․
1. Ֆորս-մաժորի դեպքում (նկատի ունեմ այս օրերի իրավիճակը COVID-19-ի հետ կապված) գործատուն իրավունք ունի՞ կրճատել հղի աշխատողին, ով մոտ 1 շաբաթվա ընթացքում պետք է ձևակերպվի դեկրետ
2. Ֆիզ. ձևակերպելուց հետո գործատուն ասում է, որ տվյալ հաստիքը կրճատվում է: Որո՞նք են հղիի իրավունքները, և ինչպե՞ս է կարգը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ԱՕ հ.114 մաս 1 1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է` 2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը,.

Մարիաննա

Տվյալ դեպքում գործատուն առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելոաւ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:
Սակայն Ձեր իրավունքները պաշտպանված են Տիգրանի նշած հոդվածով:

Ամիկում

Ոչ, չունի: Բացի դա էլ գործատուն ի՞նչ ունի կորցնելու, եթե ընդամենը 1 շաբաթվա խնդիր է: Եթե այդ 1 շաբաթվա համար չի ուզում վճարի, թող աշխատողի հաշվին ձևակերպի: Մարդը թող գնա իր դեկրետը ու չզրկվի նպաստների իրավունքից: