Որքա՞ն կկազմի ԱՁ մայրության նպաստը

Արփինե.

Բարև ձեզ։ Ես ԱՁ ունեմ 2018թ. դեկտեմբերից, աշխատում եմ շրջ. հարկով՝ 5 %, մատուցում եմ վերելակի վերանորոգման աշխատանք և դրա դիմաց վարձատրվում ամսական 200 000 դրամ ստաբիլ։ 2019թ.-ի շրջանառությունը կազմել է մոտ 5 800 000
դրամ, 2020թ. հունվարի 1-ից մինչ այսօր՝ 3 000 000 դրամ: 1 ամսից գնում եմ ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ.-իս գումարը, ինչքա՞ն գումար կստանամ ֆիզ. գնալիս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենք, հոդված 22.
Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի (ԱՁ) մայրության նպաստը հաշվարկվում է միջին ամսական եկամտից: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա ընթացքում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եկամտային հարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար որպես եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

Tigran

Նկատի ունեցեք, որ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը: Այսինքն՝ պետք է դիմեք Ձեր տարածքային սոցիալական ապահովության ծառայություն:

Ամիկում

Ցավոք մայրության նպաստը հաշվարկելու համար նախորդ տարում շրջհարկի համակարգում աշխատած ԱՁ-ի համար յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա ընդունվում է նվազագույն աշխատավարձի /ավելացված հարկերը/ 50 տոկոսը:

Հրանուշ

Կասե՞ք՝ որտեղ կարող եմ դա կարդալ: