«

»

Май 17 2020

Գրանցման հայտում չի նշվել աշխատողի համատեղությամբ աշխատելու հանգամանքը

Արփի.

Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրում եմ, վարչական տույժ և տուգանք նախատեսվու՞մ է, եթե աշխատողի գրանցման հայտում չի նշվել, որ նա համատեղությամբ աշխատող է 2018թ.-ից, և հիմա խմբագրեմ և ուղարկե՞մ հայտը:

0

8 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Մարինե
    Մարինե

    Ոչ, եթե նշել եք շաբաթական ժամերի քանակը:

    0

    1. Аватар
      Արփի

      Հարգելի Մարինե, խնդրում եմ կմանրամասնեք, ես նոր պետք է տվյալ աշխատողի տվյալները խմբագրեմ, շաբաթական ժամերի քանակը նոր եմ լրացրել, ինչպես և համատեղությունը, նշեմ նաև, որ մինչև 2018թ հիմնական աշխատող էր, 2018թ-ից դարձել է համատեղություն:

      0

      1. Մարինե
        Մարինե

        Ուղղակի խմբագրում եք և նշում համատեղության դիմաց, և այնտեղ տեղ կա, նշում եք շաբաթական ժամաքանակ: Դրա համար տուգանք չկա:

        0

        1. Аватар
          Արփի

          Անչափ շնորհակալ եմ:

          0

  2. Аватар
    karine

    Վարչական տույժ նախատեսված չէ։ Պետք է հաշվի առնել, որ հիմնական և համատեղ աշխատավայրերում միասին աշխատաժամանակը չպետք է գերազանցի 12 ժամը։

    0

    1. Аватар
      Արփի

      Շնորհակալ եմ մեկնաբանության համար:

      0

  3. Tigran
    Tigran

    Ավելի լավ է խմբագրեք և ուղարկեք հայտը, քանի որ համատեղությամբ աշախատանքի նշման մասին սյունակը գործում է 08,01,2018-ից, որի հաշվով գրված է ՝ 23.3) 4.1.8 սյունակը լրացվում է, եթե աշխատանքը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված և աշխատանքային պայմանագրով նախատեսված` համատեղությամբ:»: Իսկ տույժ կիրառելու մասով նշեմ որ ըստ օրենքի՝ Հարկային մարմինը կատարված սոցիալական վճարների և գործատուներից, անհատ ձեռնարկատերերից, նոտարներից ու ինքնազբաղված անձանցից ստացված տեղեկատվության միջև սխալներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է նրանց այդ մասին: Նրանք կարող են շտկել սխալները և ներկայացնել ճշգրտված հաշվարկ սույն օրենքով սահմանված կարգով.

    0

    1. Аватар
      Արփի

      Շնորհակալություն:

      0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...