«

»

Май 19 2020

ԱՁ-ն պատրաստվում է բացօթյա բար-սրճարան բացել

Գայանե Առաքելյան.

Բարև ձեզ: Նախատեսում եմ բացօթյա բար-սրճարանային գործունեություն սկսել քաղաքից դուրս, ԱՁ արդեն բացել եմ, չե՞ք ասի՝ որոնք են հաջորդ քայլերս հարկային ու հաշվապահական մասով և լավագույն տարբերակը ՀԴՄ սարք վերցնելու։ Ինչպես նաև ԱՁ-ի վրա կարո՞ղ եմ աշխատակիցներ գրանցել։
Շնորհակալ եմ նախապես։

0

9 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Մարինե
    Մարինե

    Հաջորդ քայլը օնլայն կարգով հարկայինում հաշվառվելն է այս հղումով: Հետո Հարկային ռեժիմի ընտրությունը՝ հավանաբար շրջանառության հարկ: Աշխատակիցներ կարող եք ունենալ և գրանցել: ՀԴՄ-ի ցանկալի տարբերակը պետականն էր: Բայց իմ տեղեկություններով՝ հիմա չկա, շուկան ազատականացվել է, լիստով կամ այլ հայտարարությունների կայքերով նայեք:

    0

  2. Аватар
    Աննա

    Իհարկե աշխատակիցներ կարող եք գրանցել: ՀԴՄ պետք է ձեռք բերեք շուկայից, այսինքն՝ հիմա պետական մակարդակով հերթագրում ձեռք բերման համար անիմաստ է:

    0

  3. Ալլա
    Ալլա

    ԱՁ կարող է ունենալ վարձու աշխատողներ, չմոռանաք ամսական եկամտային հարկի հաշվարկ ներկայացնել վարձու աշխատողների գծով։

    0

  4. Аватар
    karine

    Բարև ձեզ Գայանե։ Եթե Ա/Ձ գրանցել եք, ապա ունեք նաև ՀՎՀՀ։ Հիմա հարկայինի էլեկտրոնային համակարգում պետք է գրանցվեք և կողմնորոշվեք ինչ հաչկատեսակով եք աշխատելու։ Եթե Երևանից դուրս եք աշխատելու կարող եք աշխատել միկրոձեռնարկատիրական համակարգում կամ շրջ․հարկով ,կան նրբություններ, որ պետք է հաշվի առնեք։ Եթե տարածքը վարձակալությամբ է պետք է կնքեք պայմանագիր։
    Կարող եք գրանցել վարձու աշխատողներ և աշխատել, իսկ ՀԴՄ սարք գնեք շուկայից։

    0

  5. Tigran
    Tigran

    Հաջորդ քայլով պետք է գրանվեք հարկային հաշվետվությունների համակարգում, պետ. ռեգիստրում գրանցվելուց 20 օրվա ընթացքում պետք է ներկայացնեք շրջ. հարկով աշխատելու հայտարարություն, այն և այլ հաշվարկները ներկայացնելու նպատակով պետք է ունենաք ձեր ակտիվ էլ. ստորագրությունը կամ որևէ վստահելի անձի միջոցով իրականացնեք հարկային հաշվետվությունների ներկայացումը: ՀԴՄ սարք պետք է գնեք կամ երկրորդային շուկայից՝ օգտագործված, կամ նորը՝ գինը սկսած 151000-ից։ Այո ԱՁ-ն կարող է ունենալ գրանցված աշխատողներ։ Տվյալ գործունեության հարկումը 6 տոկոս է 3 տոկոս նվազեցման հնարավորությամբ, իսկ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտների մասով 20 տոկոս:

    0

  6. Аватар
    Գայանե Առաքելյան

    Շաաատ շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար, անկախ շրջանառության հարկի հայտարարության ներկայացումից, էլի կարո՞ղ եմ օգտվել տարեկան մինչև 24 մլն-ի դեպքում չհարկվելու հնարավորությունից: Բացի դա, կա՞ն պարամետրեր հասկանալու համար որ ՀԴՄ սարքը վերցնել շուկայից, որովհետև ես լիստում գների հայտարարություններ գտա: Կրկին շաաատ շնորհակալ եմ նախապես:

    0

    1. Tigran
      Tigran

      Հանրային սնունդի գործնեությունը օրենքով չի թույլատրվում գործել միկրոբիզնեսի համակարգում,հետևաբար չեք կարող օգտվել տարեկան մինչև 24 մլն-ի դեպքում չհարկվելու հնարավորությունից, պետք է գործեք շրջհարկի դաշտում եթե անգամ 115մլն-ի շեմը գերազանցեք: Այո կան սահմանված պարամետրեր ՀԴՄ սարքի հաշվով, մոդելների հաշվով ուշադիր եղեք:

      0

  7. Аватар
    Գայանե Առաքելյան

    Իսկ իմ տեղեկություններով՝ մարզերին դա չի վերաբերում, իսկ սա Երևանից դուրս է գործելու:

    0

    1. Tigran
      Tigran

      Գայանե, կիրառվող ՀԴՄ-ների նկատմամբ սահմանված պահանջները միասնական են, հստակ ամրագրված է, թե ՀԴՄ-ն ինչ գործողություններ կատարելու հնարավորություններ պետք է ունենա:

      0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...