«

»

Май 21 2020

Ատամնաբուժարանի հաշվապահություն

Բարև ձեզ։

Քանի որ հունվարից հանվեց արտոնագրային հարկը, ինչպե՞ս պետք է անել ատամնաբուժարանի հաշվապահությունը։ Կանխավ շնորհակալություն։

0

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Գևորգ Գրիգորյան

    Շրջանառության հարկով եք հարկվելու: Եթե չեք ներկայացրել այդ հարկով հարկվելու հաշվետվություն, ապա կհարկվեք ԱԱՀ: Եթե մինչ այդ հաշվետվություններ չեք ներկայացրել` կտուգանվեք ըստ գործող կարգի

    1+

  2. Аватар
    TatevB

    Հայտը ներկայացրել է նախկին հաշվապահը։ Հունիսից հաշվապահությունը ես պետք է անեմ։ պետք է ամսական եկամտային և եռամսյակային շրջ. հարկի հաշվա՞րկ միայն ներկայացնեմ:

    0

  3. Tigran
    Tigran

    2020 թվականից ատամնաբուժարանները պետք է գործեն շրջհարկի կամ ընդհանուր հարկման համակարգում: Եթե մինչև 20,02,2020թ. չեք ներկայացրել շրջհարկի համակարգում գործելու հայտարարությունը, ապա ավտոմատ հայտնվել եք ԱԱՀ դաշտում, որի հաշվով պետք է ներկայացվեին ամսեկան հաշվետվություններ, սակայն կարելի էր այդ համակարգից էլ դուրս գալ ընթացքում եթե ներկայացնեիք համապատասխան հաշվետվության ձևը: Եթե կան գրանցված աշխատողներ, բոլոր հարկման համակարգերի դեպքում էլ ներկայացվում է եկամտային հարկի ամսեկան հաշվարկը: Նայեք հաշվետվությունների համակարգում նախորդ հաշվապահը ինչ է արել, ներկայացրեք որ կարողանանք մի խորհուրդ տալ, չհասկացվեց թե ինչ հայտի մասին եք նշում կամ արդյոք չունեք ստացված ծանուցումներ հաշվարկները չներկայացնելու մասին:

    2+

  4. Аватар
    TatevB

    Շնորհակալ եմ, մոտ օրերս կծանոթանամ նախկին հաշվարկներին և կրկին կդիմեմ ))))

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...